Հունիսի 16-ի կեսօրից հետո և հունիսի 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 18-20-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Դեմոկրատական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն խստիվ քննադատել է ընտրական օրենսդրության այն ուղղումները, որոնք մշակվել են «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության կողմից։
Մըհչըն նշել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցին վերջին շրջանում վերանորոգվել էր տեղի հայերի և Դիարբեքիրի բնակիչների ջանքերով, սակայն 2015թ. նոյեմբերի 28-ին սկսված և 103 օր տևած բախումների պատճառով պատմական կառույցը դարձյալ մեծ վնասներ է կրել:
Լոնդոնի բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 17-ի:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին զորակցություն է հայտնել Լոնդոնի արեւմտյան մասում գտնվող Grenfell Tower բնակելի շենքում խոշոր հրդեհի հետեւանքով տուժածներին:
«Գիտեմ՝ ինչ արտաքին եւ ներքին գործոններ են ձևավորել այս ճանապարհը: Ի համեմատ մյուս հետխորհրդային երկրների՝ կարելի է ասել, որ այստեղ իրավիճակը դրական է: Կարծում եմ, որ այս վերջին ընտրությունները ջրբաժան են լինելու, և արդեն հաջորդ ընտրություններին, որոնք հեռու են, եւ որոնց ժամանակ ես միգուցե այստեղ չլինեմ, ավելի գոհացնող արդյունքներ կգրանցվեն»,-նշեց նա:
Տիկին Եսթերը Հալեպում ճանաչված խոհարար էր, պատվերով ճաշեր էր պատրաստում տանը: Հայաստան գալով՝ այստեղ է շարունակում խոհանոցային ավանդույթները, որ սովորել է իր մայրիկից: Ոչ միայն ինքը, նաեւ քույրերն են ժառանգել մայրիկի խոհանոցային ձիրքը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Օնիկ Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։
«Ռուսաստանը, որպես ձևաչափի մասնակից, առավելագույնս անում է ամեն բան, որպեսզի փոխզիջում գտնվի: Իհարկե, ցանկալի է, որ այն հնարավորինս շուտ գտնվի՝ սակայն ոչ ի վնաս երկու երկրի ժողովուրդների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց ապագայի»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Հունիսի 14-ին Թեհրանում կքնվել է «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին» Փոխըմբռնման Հուշագիր, որը ստորագրել են նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ինստիտուտի փոխնախագահ Մ.Մաղադամը։
37-ամյա Կարինեն տառապում է քաղցկեղով և ֆինանսական օգնության կարիք ունի: Արտերկրում նրա բուժումը կազմակերպելու համար հարկավոր է 6000 ԱՄՆ դոլար:
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ սկսել է Անկարայից դեպի Ստամբուլ «արդարության երթը»:
«Ոչ, մի փոքր ուշացում կա, որը կապված է ոչ թե իրենց, այլ՝ մատակարարող ընկերությունների հետ, մատակարարող ընկերությունը խախտումներ է թույլ տվել, բայց ժամկետների տատանումը շատ չէ»,- նշեց Սուրեն Կարայանը:
Առաջնագծում իրադրությունը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների մշտական վերահսկողության ներքո: Նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո ընկած զարգացումների հետ համեմատած իրավիճակը հանգիստ է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 15-րդ անգամ «Ուղիղ գծով» պատասխանում է ռուսաստանցիների հարցերին։
Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 8-ից մինչև 14-ը գրանցված երկրաշարժերից 21-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ:
Լիտվայի խորհրդարանի 14 պատգամավորներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել վերջին մի քանի օրերի ընթացքում բանտարկված՝ լրագրող Աֆղան Մուխթարլըին և ադրբեջանական ոստիկանության կողմից կալանավայրում բռնությունների ենթարկվող Նիջաթ Ամիրասլանովին:
Ռուս հայտնի մոդել և հաղորդավարուհի, 2018-ին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ՖԻՖԱ-ի դեսպան Վիկտորյա Լոպիրյովան շնորհակալություն է հայտնել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հայաստանն իր համար բացահայտելու համար:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ։
Մարտական հրաձգության փուլին հետեւել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: Հատկապես տպավորիչ էին զրահատանկային գումարտակի գործողությունները, հրետանու եւ հակատանկային ստորաբաժանումների ուղիղ նշանառությամբ եւ փակ կրակային դիրքից վարած դիպուկ կրակը:
Ժամը 10։20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են 55-ամյա Գագիկ Դումանյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 2870 Տ համարանիշի թիվ 47 համարի երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի, 54-ամյա Կարեն Գազարյանի վարած ВАЗ 21102 մակնիշի 34 ԼR 069 համարանիշի և 19-ամյա Սարգիս Կազախյանի վարած Mercedes մակնիշի 01 ՕC 019 համարանիշի ավտոմեքենաները։
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Շենգիավիթում երեկ ուշ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել. երիտասարդ աղջիկը ցած է նետվել 8-րդ հարկից:
Կատարն ԱՄՆ-ի հետ ստորագրել է մերձավորարեւելյան երկրին 12 միլիարդ դոլարի F-15 կործանիչների մատակարարման պարտավորագիր:
Եվրամիությունը հունիսի 15-ից իր երկրների քաղաքացիների համար վերացրել է շարժական ռոումինգը Միության ամբողջ տարածքում:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը աշխատանքային այցով հունիսի 19-ին կմեկնի Հունաստան:
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի տիկնոջ՝ Հայրունիսա Գյուլի նախկին խորհրդական Այշե Յըլմազը գյուլենականների հետ առնչություն ունենալու կասկածանքով կալանավորվել է:
Ադրբեջանում Բաքվի դատարանը 7 տարի ազատազրկման է դատապարտել լրագրող Ֆիքրեթ Ֆարմազօղլուին: