Բաժիններ՝

Կառավարությունը «Սյունիք Ֆուդ»-ին ազատեց մաքսատուրքից

ՀՀ կառավարությունը պահածոների արտադրությամբ զբաղվող «Սյունիք Ֆուդ» ընկերությանը կազատի ներմուծվող սարքավորումների մաքսատուրքից: Գործադիրի նիստում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը պատրաստվում է կատարել 1.7 միլիարդ դրամի ներդրում: «Կստեղծվի հիմնական՝ 21 և սեզոնային 210 աշխատատեղ»,- ասաց նախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ «Սյունիք Ֆուդն» այն ընկերությո՞ւնն է, որտեղ այցելել էին և հարցրեց, արդյոք ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ընթանում են սահմանված ժամկետների համաձայն:

«Ոչ, մի փոքր ուշացում կա, որը կապված է ոչ թե իրենց, այլ՝ մատակարարող ընկերությունների հետ, մատակարարող ընկերությունը խախտումներ է թույլ տվել, բայց ժամկետների տատանումը շատ չէ»,- նշեց Սուրեն Կարայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930