Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Անգլիայի թագուհուն ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուկրաինայի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտի դեմ արշավն սկսել է Ռուսաստանի հետ իր տարաձայնությունների պատճառով:
Կատարի մայրաքաղաք Դոհայի բնակիչները բոյկոտում են Սաուդյան Արաբիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից ներմուծված մթերքները՝ նախապատվությունը տալով իրանական եւ թուրքական արտադրանքին:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը հունիսի 30-ին մեկնարկեց կանոնավոր չվերթները դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հայտնում է, որ 2017թ. հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 4-ից։
Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանում մեկնարկել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատական նիստը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ավարտից հետո ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնվել կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը:
Ռուբեն Թոփչյանը վերընտրվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրենի պաշտոնում։ Միաձայն քվեարկությամբ նման որոշում է կայացրել ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը։ Այս մասին տեղեկացրին ՈԱԱԿ հասարակության հետ կապերի բաժնից:
Նարինե Դիլբարյանի խոսքով՝ ինչքան էլ հրահանգավորված լինեին, հրահանգը կատարելու ձև կա, դատարանի շենքում նկուղային հարկում 10 հոգով ձեռնակապերի մեջ գտնվող ամբաստանյալին ծեծելը ցույց է տալիս հիստերիային, սոցիոպատիային բնորոշ հատկանիշներ:
Համացանցում «Օրը ցերեկով լկտիություն՝ ոստիկանների մասնակցությամբ» վերնագրով հոդված էր տարածվել, որում ասված էր. «Հունիսի 28-ին քաղաքացիական և ոստիկանական համազգեստով անձինք հարվածում և տշում էին փողոցում երկու կիլոգրամ ծիրան և բալ վաճառող տատիկների դույլերն ու արկղը՝ ամբողջ միրգը թափելով փողոցով մեկ»։
ԵԽԽՎ-ում իտալացի պատվիրակներից մեկը ցանկացել է ստեղծել թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաների համատեղ խումբ, սակայն ԵԽԽՎ բյուրոն 11 դեմ, 4 կողմ ձայներով որոշում է կայացրել հետաձգել այդ գործընթացը:
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող՝ անձնագրային բաժանմունքում։
Պոլսո Հայոց պատրիարքարանը հունիսի 29-ին պաշտոնապես Ստամբուլի նահանգապետարան է ներկայացրել Եկեղեցական համագումար ժողովի կողմից ընդունված վերջին որոշումը, որով դադարեցված են համարվում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական ընդհանուր փոխանորդ:
Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 30-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքում գործող սուպերմարկետներից մեկում, դանակով գանձապահի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դրամարկղից հափշտակել է խոշոր չափի կանխիկ գումար՝ 600 հազար դրամ, ապա՝ դիմել փախուստի:
«Վերջին բոլոր անցուդարձերը, Թուրքիայի գործողությունները՝ կապված Նախիջևանի հետ, այս ուղղությամբ են։ Այստեղ դրականը հետևյալն է. այս ամենը, ինչից խոսում եմ, տարածվում է մարդկանց շրջանակներում, և ավելանում են դիմադրության և հակառակ տրամաբանությամբ գործող համակարգերը։ Օրինակ՝ Թուրքիան պայթյունի հերթական թիրախն է։ Թվում է, թե մենք պետք է գոռանք՝ ուռա, բայց բանն այն է, որ այդ պայթյունն ունենալու է ծանրագույն հետևանքներ ողջ տարածաշրջանի համար, և առաջին հերթին՝ մեզ՝ հայերիս համար»,- նշեց պարոն Մանուչարյանը։
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման ձեւաչափն առայժմ որոշված չէ, նախապատրաստումն իրականացվում է դիվանագիտական կապուղիներով:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ամփոփելով հունիս ամսվա եղանակակլիմայական պայմանները՝ նշեց, որ մինչև հունիսի 22-ը ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում: Տեղումների քանակը շատ անհավասար է բաշխված եղել, դիտված անձրևները կրել են լոկալ, գերակայուն բնույթ. եղել են հատվածներ, որտեղ տեղումների քանակը նորման գերազանցել է, եղել են հատվածներ, որ տեղումների քանակը նորմայից ցածր է եղել:
Թեժ գծին ստացած ահազանգի հիման Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարան:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է «Երկխոսություն տեղական տնտեսական զարգացման շուրջ» թեմայով քննարկմանը, որի շրջանակում տեղի է ունեցել «Տնտեսության զարգացումը համայնքներում» ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից:
Բացահայտվեց հերթական գողությունը:
Առաջիկա օրերին սպասվում է շատ շոգ և առանց տեղումների եղանակ, իսկ սովորաբար նման դեպքերում ստեղծվում է հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻՆ-ն ազգաբնակչությանը հորդորում է շատ զգույշ լինել, քանի որ բնության մեջ հանգստանալիս մի փոքր անզգուշությունը, հատկապես՝ անտառային գոտում՝ խոտածածկ տարածքներում, կարող է պատճառ դառնալ մեծ հրդեհների:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն այցով Վրաստան կժամանի հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 2-ն ընկած ժամանակաշրջանում:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում հուլիս ամսվա ողջ ընթացքում օդի միջին ջերմաստիճանը 2-3 աստիճանով կլիմայական նորմայից բարձր է լինելու:
Եթե հունիսի 30-ին Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի և Տավուշի հովիտներում կանխատեսվում է +35 աստիճան, ապա հուլիսի 1-ին կլինի +36 աստիճան, հուլիսի 2-ին՝ +37 աստիճան, հուլիսի 3-ին՝ +38 աստիճան: Իսկ հուլիսի 4-ին և 5-ին ջերմաստիճանը կհասնի մինչև +39…+40 աստիճանի: Արարատյան դաշտի և Երևանի առանձին ցածրադիր գոտիներում չի բացառվում մինչև +41 աստիճան տաքություն:
Հունիսի 29-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած«Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դիմումի համաձայն Փաստաբանների պալատի նախագահը նշանակել է ծառայողական քննություն:
Insse ազգային վիճակագրական վարչության տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի պետական պարտքի ծավալը 2016 թվականի վերջի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 96,3 տոկոսից 2017 թվականի առաջին եռամսյակում հասել է ՀՆԱ-ի 98,9 տոկոսին եւ կազմել պատմության մեջ ռեկորդային 2,21 տրիլիոն եվրո։
«Ռեալի» հարձակվողն Ինստագրամում հրապարակել է նորածինների հետ առաջին լուսանկարը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 1-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության կողմից այս տարվա հունվար-մայիս ամիսներին հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման 80 դեպք, որից 19-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ: