
ԱՄՆ-ի փոխնախագահը Վրաստան կժամանի հուլիսի վերջին

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն այցով Վրաստան կժամանի հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 2-ն ընկած ժամանակաշրջանում: Այդ մասինասված է Սպիտակ տան կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Այցի շրջանակներում Փենսը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի եւ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: ԱՄՆ-ի փոխնախագահը նաեւ կհետեւի «Noble Partner 2017» վրաց-ամերիկյան զորավարժություններին:
Փենսը Վրաստան կժամանի շրջագայության շրջանակներում, որը նաեւ ներառում է այցեր Էստոնիա եւ Չեռնոգորիա:
ԱՄՆ-ի փոխնախագահի առաջիկա այցն արդեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետը:
«Հուլիսին Վրաստան կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը: Երկու ամիս առաջ ԱՄՆ այցի ժամանակ Մայքլ Փենսի հետ հանդիպման ընթացքում ես նրան խնդրեցի այցով ժամանել մեր երկիր: Դա ԱՄՆ-ի կողմից շատ կարեւոր քայլ է Վրաստանին ցուցաբերվող բացահայտ աջակցության տեսակետից»,-ասված է Facebook սոցիալական ցանցում Կվիրիկաշվիլիի էջում զետեղված հաղորդագրության մեջ, հաղորդել է Sputnik-ը: