
Ֆրանսիայի պետական պարտքը հասել է պատմական առավելագույնին

Insse ազգային վիճակագրական վարչության տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի պետական պարտքի ծավալը 2016 թվականի վերջի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 96,3 տոկոսից 2017 թվականի առաջին եռամսյակում հասել է ՀՆԱ-ի 98,9 տոկոսին եւ կազմել պատմության մեջ ռեկորդային 2,21 տրիլիոն եվրո։
Կենտրոնական կառավարության պարտքը հունվար-մարտին աճել է 49,5 միլիարդ եվրոյով, սոցիալական ապահովության համակարգի պարտքը՝15 միլիարդ եվրոյով, իսկ ինքնակառավարման տեղական մարմինների պարտքի ծավելը նվազել է 1,2 միլիարդ եվրոյով:
Նախօրյակին հայտարարվել է, որ 2017 թվականին Ֆրանսիայի բյուջեի պակասուրդն, ամենայն հավանականությամբ, կգերազանցի ՀՆԱ-ի 3 տոկոս նպատակային ցուցանիշը եւ կկազմի 3,2 տոկոս: