
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունն ազգաբնակչությանը հորդորում է զգույշ լինել

Առաջիկա օրերին սպասվում է շատ շոգ և առանց տեղումների եղանակ, իսկ սովորաբար նման դեպքերում ստեղծվում է հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻՆ-ն ազգաբնակչությանը հորդորում է շատ զգույշ լինել, քանի որ բնության մեջ հանգստանալիս մի փոքր անզգուշությունը, հատկապես՝ անտառային գոտում՝ խոտածածկ տարածքներում, կարող է պատճառ դառնալ մեծ հրդեհների:
Ցերեկային ժամերին 11:00-ից մինչև 16:00-ն պետք է խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, քանի որ, Գագիկ Սուրենյանի պնդմամբ, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է +36…+37 աստիճանը, այսինքն՝ հասնում է մարդու միջին ջերմաստիճանին, օրգանիզմն ընկնում է ջերմային սթրեսի մեջ:
Գագիկ Սուրենյանը հորդորում է ցուցաբերել բավական զգոնություն, խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և օգտագործել շատ հեղուկներ:
Անի Թորոսյան