
Հուլիսի 1-ից Հայաստանին կրկին մոտենում է հերթական արևադարձային տաք օդային ալիքը

ՀՀ Արտակակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ հուլիսի 1- ից Հայաստանին Իրաքից կրկին մոտենում է հերթական արևադարձային տաք օդային ալիքը:
Հուլիսի մեկից սկսած մինչև հուլսի 6-7-ը ՀՀ ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ:
Եթե հունիսի 30-ին Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի և Տավուշի հովիտներում կանխատեսվում է +35 աստիճան, ապա հուլիսի 1-ին կլինի +36 աստիճան, հուլիսի 2-ին՝ +37 աստիճան, հուլիսի 3-ին՝ +38 աստիճան: Իսկ հուլիսի 4-ին և 5-ին ջերմաստիճանը կհասնի մինչև +39…+40 աստիճանի: Արարատյան դաշտի և Երևանի առանձին ցածրադիր գոտիներում չի բացառվում մինչև +41 աստիճան տաքություն:
Հուլիսի սկզբին օդի ջերմասիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի մոտ 7-9 աստիճանով:
Անի Թորոսյան