Բաժիններ՝

Կրեմլը հայտնել է Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստումն սկսելու մասին

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման ձեւաչափն առայժմ որոշված չէ, նախապատրաստումն իրականացվում է դիվանագիտական կապուղիներով: Այդ մասին ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Երեկ որոշում է ընդունվել դիվանագիտական կապուղիներով սկսել այս հանդիպման անցկացման հնարավոր ժամանակի եւ ձեւաչափի համաձայնեցումը»,- լրագրողներին ասել է Պեսկովը հունիսի 30-ին:

Հարցին՝ համաձայնեցվել են արդյոք հանդիպման ժամանակն ու ձեւաչափը, նա պատասխանել է, որ «առայժմ այդ մանրամասները չկան, դրանք կորոշվեն դիվանագիտական կապուղիներով»:

«Ես ձեզ խնդրում եմ՝ չմոռանալ, որ մենք հենց սկզբից ասում էնք, որ նախագահներն այսպես թե այնպես հանդիպելու են Համբուրգում, բայց ինչ ձեւաչափով, ահա այժմ որոշում է ընդունվել մտածել ժամանակի եւ կոնկրետ ձեւաչափի մասին»,-ասել է Պեսկովը:

Հունիսի 29-ին Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մաքմասթերը լրագրողներին հայտնել է, որ Համբուրգում G20-ի գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունենալու հուլիսի 7-8-ին, Թրամփը հանդիպումներ կանցկացնի աշխարհի ղեկավարներից շատերի, այդ թվում՝ Պուտինի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս