Բաժիններ՝

Ոստիկանապետի դիմումի համաձայն Փաստաբանների պալատում նշանակվել է ծառայողական քննություն

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դիմումի համաձայն Փաստաբանների պալատի նախագահը նշանակել է ծառայողական քննություն:

«Դիմումին արձագանքել ենք նույն օրը: Նշված փաստերը կվերլուծվեն և իրավական գնահատական կտրվի»,- ասաց նա:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը նաև ստացել է ՊՊԾ գնդի գրավման գործով  Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմումը. մեկամսյա ժամկետում պետք է քննարկվի կարգապահական վարույթ հարուցելու հարցը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930