Բաժիններ՝

Էրդողանը մտադիր է այցելել Կատար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակի միջոցառումներից հետո մտադիր է մեկնել Կատար: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին Էրդողանը Համբուրգից վեռադառնալիս լրագրողների հետ խոսել է ինքնաթիռում:

Նա նշել է, որ մտադիր է այցելել Կատար, այնուհետև Քուվեյթ և Սաուդյան Արաբիա՝ քննարկելու Կատարի շուրջ ստեղծված իրադրությունը, երկխոսություն սկսելու ներգրավված երկրների միջև:

Էրդողանն ընդգծել է, որ այդ այցը չպետք է դիտարկվի որպես միջնորդության փորձ: Նա հայտնել է նաև, որ խնդրի մասին քննարկումներ է ունեցել G-20 գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ և ՌԴ նախագահների հետ հանդիպումների ժամանակ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31