Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգչուհի Հասմիկ Հացագործյանին ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր հաջողություններ:
Թուրքիայի պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման մեկ ամյակի կապակցությամբ:
Հուլիսի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեին և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանին: Հուլիսի 14-ին IDS և TDS ընկերությունները հայտարարել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն սկսելու և 10 միլիոն եվրոյին համարժեք ներդրումով գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելու մասին:
Հուլիսի 15-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության քրեական հետախուզտանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1962 թ. ծնված Լևոն Բ-ն։
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նոր դեԹուրքիայում Ռուսաստանի Դաշնության նոր դեսպան Ալեքսեյ Երխովը ժամանել է Անկարա:
Պատրիարքական տեղապահի կարգադրությամբ՝ Պոլսո հայոց առաքելական եկեղեցիներում հուլիսի 16-ին կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն, որոնց ավարտին աղոթք կհնչեցվի հանուն Թուրքիայի Հանրապետության կայունության և գոյատևման:
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը խոստացել է, որ երբ գա ժամանակը, մանրամասնորեն կպատմի, թե ինչպես է փախել բանտից:
Անդրադառնալով Համայնքային ոստիկանության աշխատանքի առանձնահատկություններին ու խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը նկատեց, որ համայնքային ոստիկանի ուշադրության կենտրոնում պետք է լինի նաև հանրության սոցիալական խնդիրների հայտնաբերումն ու լուծմանն աջակցելը՝ համագործակցելով բնակչության ու համապատասխան գերատեսչությունների հետ:
Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ցզիլին շրջանում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով ութ մարդ մահացել է, իսկ մեկն անհետ կորել:
Նախկին մարզպետ, Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանը Գյումրիում մեծ գրասենյակ է բացում, որտեղ այս օրերին վերանորոգման աշխատանքներ են ընթանում:
Ոստիկանության համակարգում այսօր՝ հուլիսի 15–ին տեղի են ունեցել կադրային փոխատեղումներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 17-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` մի շարք տարածքներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մեքենաների համարներն սկսվելու են «ՀՀ 01» և «ՀՀ 11»-ով։ «ՀՀ 11»-ով համարանիշները պատգամավորների թվով են լինելու` 105 հատ, և յուրաքանչյուր պատգամավոր իր մանդատի համարով է ստանալու։ Իսկ «ՀՀ 01»-ը ծառայողական մեքենաներինն է լինելու՝ աշխատակազմ, հանձնաժողովների նախագահներ-տեղակալներ և այլն։
Ի տարբերություն նախորդ մի քանի տարիների, Երևանի պետական համալսարանի իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում նոր ուսումնական տարվա համար հատկացվել են պետպատվերով տեղեր, յուրաքանչյուրում՝ երկուսը:
Հուլիսի 15-ին, ժամը 00:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 1-ին փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկին կից անասնագոմում:
Ինչպե՞ս կանգնեցնել ռուսական այս «գրոհը», որի վերջը չի երևում։ Չէ՞ որ ռուսական տիրույթում գտնվելու վնասները, ըստ էության, ավելի շատ են, իսկ օգուտները՝ աննշան։ Ոչ Ղարաբաղի հարցում կարողացանք օգտվել մեծ եղբոր աջակցությունից, ոչ տնտեսական առումով շահեցինք և դեռ քաղաքակիրթ աշխարհին մասն կազմելու գործընթացից էլ դուրս մնացինք։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն, ասել էր. «ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ եւ այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաեւ այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ եւ հանրային վստահությունը վայելող կառույցը»: Այս հայտարարությանը հաջորդեց իշխանության տարբեր ներկայացուցիչների հակադարձումները, որոնցից մեկը Դավիթ Հարությունյանն էր:
Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներն անհանգստացած են Ռուսաստանի Պետական դումայի կողմից հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության» դաշնային օրենքում կատարված փոփոխություններից: Այն քաղաքացիները, որոնք օրինակ, տաքսի են վարում հայկական վարորդական իրավունքի վկայականով, նրանք տուգանվում են 10 հազար ռուբլով, իսկ տնտեսվարողները, որոնց մոտ աշխատում են նրանք՝ 50 հազար ռուբլով:
Երևանում` «Խարբերդի դաչաներ» կոչվող թաղամասում, հուլիսի 6-ին 1.5 տարեկան փոքրիկ է մահացել: Նրա հարազատները գտնում են, որ պատճառը դրանից երկու օր առաջ ստացած պատվաստումն է:
ԵԿՄ նախագահ, ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը երեկ իր 61-ամյակը նշել է այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Էջմիածնում գեներալի ընտանիքին պատկանող «Վան» ռեստորանում ասեղ գցելու տեղ չի եղել։ Ներկա են եղել ԵԿՄ-ականները, պատանի երկրապահները, քաղաքական և ռազմական էլիտան, ներկայացուցիչներ Արցախից։
Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «ԿԱՄԱԶ» մակնիշի 339 UU 22 պետհամարանիշով ավտոբաքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Երգչուհի Բեյոնսեն գլխավորել է Billboard հանդեսի վարկածով 2016 թվականի արդյունքներով ամենաթանկ վարձատրվող երաժիշտների ցուցակը:
«Լեյպցիգը» մերժել է կիսապաշտպան Նաբի Կեյտայի վերաբերյալ «Լիվերպուլի» առաջարկը, ով «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գլխավոր տրանսֆերային նպատակն է:
Standard & Poor՚s (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը հուլիսի 13-ին Չիլիի սուվերեն վարկանիշը “AA-“-ից իջեցրել է մինչեւ “A+”: Գործակալությունը նաեւ կանխատեսումը «բացասականից» փոխել է «կայունի»։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ջրի մեջ լցնել շաքարավազը, ձեթը լավ հարել ձեռքով, ապա ավելացնել սոդան՝ 1 ճ/գ քացախով բացված, վանիլ, աղ, չամիչը, ընկույզը ու մանր քերիչով անցակացրած գազարները, լավ հունցել, ապա կամաց-կամաց ավելացնել մաղած ալյուրը: Թպել 180 աստիճանում, 45 րոպե:
Սիրտն ուժեղ էներգետիկա ունեցող սիմվոլ է։ Կայքն անսովոր թեստ է առաջարկում. ընտրեք սիրտը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս, և կարդացեք, թե ինչ է նշանակում ընտրությունը։
Խոյերը բնույթով դինամիկ են, նախաձեռնող, կանայք, ում հետ կցանկանաք լինել ամբողջ ժամանակ։ Խոյ կանայք կրքոտ են, կամակոր, երբեք չեն վախենում ուղիղ խոսել իրենց մասին, այն ամենի մասին, ինչ իրենց անհանգստացնում է։