Բեյոնսեն դարձել է ըստ Billboard-ի վարկածի 2016 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտը
Երգչուհի Բեյոնսեն գլխավորել է Billboard հանդեսի վարկածով 2016 թվականի արդյունքներով ամենաթանկ վարձատրվող երաժիշտների ցուցակը: Անցյալ տարի նա վաստակել է 62,1 միլիոն դոլար, այդ գումարից 54,7 միլիոն դոլարը նրան բերել էհամաշխարհային շրջագայությունը Lemonade նոր ալբոմի առթիվ։
Վարկանիշում երկրորդ տեղում է Guns N՚Roses խումբը: Շրջագայության շնորհիվ, որը շարունակվում է մինչ օրս, երաժիշտները 2016 թվականին վաստակել են 42,3 միլիոն դոլար: 100 հազար դոլարով պակաս է ստացել Բրյուս Սփրինգսթինը (42,2 միլիոն դոլար): Թոփ-10-ի ցուցակ են մտել նաեւ ռեփեր Դրեյքը (37,3 միլիոն դոլար), երգչուհի Ադելը (37 միլիոն դոլար), Coldplay խումբը (32,3 միլիոն դոլար), երգիչ Ջասթին Բիբերը (30,5 միլիոն դոլար), ռեփեր Քանիե Ուեսթը (26,1 միլիոն դոլար), ինչպես նաեւ երկու քանթրի-կատարողներ՝ Լյուկ Բրայանը (27,3 միլիոն դոլար) եւ Քենի Չեսնին (25,4 միլիոն դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը: