Ողբերգական վթար Հարթաշեն գյուղում. վարորդը տեղում մահացել է, հայտնի է նրա ինքնությունը
Հուլիսի 14-ին, ժամը 22:36-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «ԿԱՄԱԶ» մակնիշի 339 UU 22 պետհամարանիշով ավտոբաքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք:
Ժամը 00:08-ին փրկարարները հատուկ ինժեներական տեխնիկայի (կռունկ) օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված, իսկ 1945 թ. ծնված Բ. Հ.-ի (ԼՂՀ քաղաքացի) դին հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: