Standard & Poor՚s-ը 25 տարվա ընթացքում առաջին անգամ իջեցրել է Չիլի վարկանիշը
Standard & Poor՚s (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը հուլիսի 13-ին Չիլիի սուվերեն վարկանիշը «AA-»ից իջեցրել է մինչեւ «A+»: Գործակալությունը նաեւ կանխատեսումը «բացասականից» փոխել է «կայունի»։
Երկարատեւ թույլ տնտեսական աճը բացասաբար է ազդել բյուջետային եկամուտների վրա, հանգեցրել է հարկային բեռի մեծացման եւ վնասել երկրի մակրոտնտեսական պրոֆիլը»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Հանրապետության ֆինանսների նախարար Ռոդրիգո Վալդեսն, իր հերթին, նշել է, որ Standard & Poor՚s-ն առաջին անգամ է իջեցրել Չիլիի վարկանիշը 1992 թվականին այն շնորհելու պահից ի վեր եւ «վատ նորություն» է համարել երկրի համար:
Նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ բյուջետային եկամուտների նվազման հիմնական պատճառներից մեկը պղնձի՝ Չիլիի արտահանմամն հիմնական ճյուղի ցածր գներն են: Նա նաեւ նշել է, որ Standard & Poor՚s-ի կարծիքով՝ հանրապետությունը կկարողանա վերականգնել տնտեսության զարգացման նախկին տեմպերը, եւ արդեն հաջորդ տարի այն կաճի 2 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: