Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության բացահայտման համար ոստիկանությունն անհրաժեշտ տեղեկություն է ձեռք բերել. tert.am
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանի մահվան հանգամանքները պարզվել են: Tert.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողները Դալարիկի ձորում սպանված հայտնաբերված Մանուկ Սիմոնյանի սպանության հանգամանքները պարզող և հանցագործությունը բացահայտող անհրաժեշտ տեղեկություններ են ձեռք բերել:
Tert.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից փորձեց պարզել, թե հանցագործությունը բացահայտվե՞լ է և կա՞ կասկածյալ. ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը տեղեկությունները ոչ հերքեց, ոչ հաստատեց. «Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, և քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։