Բաժիններ՝

Արտառոց դեպք Զովունիում. վաճառած շանը հետ վերադարձնելու պահանջ են ներկայացրել նոր գնորդից, ապա ծեծի ենթարկել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, երեկ Զովունի գյուղում արտառոց դեպք է գրանցվել, մի կին և տղամարդ մուտք են գործել գյուղի բնակիչներից մեկի տուն և պահանջել իրենցից գնած շանը հետ վերադարձնել, և քանի որ շան նոր տերերը չեն ցանկացել հետ վերադարձնել կենդանուն՝ վիճաբանություն է առաջացել:

Կայքի տեղեկություններով, 41-ամյա կինը գնել է շանը իր տուն եկած կնոջից, սակայն վերջինս և նրա հետ եկած տղամարդը կնոջից պահանջել են կենդանուն հետ վերադարձնել, ինչի ժամանակ էլ վիճաբանել են շան նախկին և ներկա տերերը: Տղամարդն անգամ հարվածներ է հասցրել տանտիրուհուն, այդ ընթացքում տուժել է նաև տանտիրուհու 13-ամյա դուստրը:

Մորը և նրա անչափահաս դստեր նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31