Բաժիններ՝

Պորտուգալիայում հրդեհների պատճառով մի քանի հազար մարդ է տարահանվել. AFP

Կենտրոնական Պորտուգալիայում հուլիսի 27-ին մի քանի հազար մարդ է տարահանվել տներից անտառային հրդեհների նոր ալիքի պատճառով: Այս մասին հաղորդել է AFP գործակալությունը:

Առավել վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սերտան քաղաքի շրջանում, որտեղ այժմ տարերքի դեմ պայքարին մասնակցում է Պորտուգալիայի հրշեջ ծառայության անձնակազմի ավելի քան մեկ քառորդը:

Տասնյակից ավելի գյուղերի բնակիչներ ստիպված են եղել լքելու տները եւ տեղափոխվելու անվտանգ վայրեր: Երկու ավտոճանապարհներին փակվել է երթեւեկությունը, դրանցից մեկում կրակը շրջափակել է 40 կիլոմետր երկարությամբ հատվածը: Պորտուգալիայում բնական հրդեհները նոր ուժով են վերսկսվել հուլիսի 23-ից: «Մեզ չի հաջողվում կանգնեցնել կրակը, որն առաջ է շարժվում չորս կամ հինգ ուղղություններով»,- մեջբերում է անում գործակալությունը 2 հազար բնակչությամբ Մակաու քաղաքի քաղաքագլխի խոսքից:

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ հրդեհների մեծ վտանգը կպահպանվի մինչեւ աշուն:

Տարեսկզբից երկրում տեղի են ունեցել շուրջ 8 հազար բնական հրդեհներ, որոնց հետեւանքով ոչնչացվել են 75 հազար հեկտար անտառներ: Հունիսին հրե տարերքը 64 մարդու կյանք է խլել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս