Կառավարությունը թույլատրել է Արմավիրի մարզպետարանին ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ
Կառավարության որոշմամբ` թույլատրվել է ՀՀ Արմավիրի մարզպետարանին ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` Չեխիայի Հանրապետության դեսպանատան տրամադրած դրամաշնորհային միջոցների տնօրինման համար:
ՀՀ Արմավիրի մարզպետարանի և Չեխիայի Հանրապետության դեսպանատան միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակում մարզում կիրականացվեն «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացներ և բնակչության շրջանում քարոզչության նպատակով կպատրաստվեն նյութեր:
Քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների և ներդիրների տրամադրման գործընթացի բնականոն և բարձր որակով կազմակերպելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել մի շարք որոշումներում:
Համակարգի գլխավոր հիմնախնդիրներից է մասնագետների մասնագիտական փորձի պակասը, իսկ որոշ դեպքերում նաև՝ դրանց բացակայությունը:
Ըստ գործող կարգերի՝ լիցենզիա ստանալու համար բավարար է միայն բարձրագույն կրթություն ունենալը, մինչդեռ լիցենզավորման գործընթացի բարեփոխումների հիմքում ընկած է ոլորտի մասնագետների բարձրագույն կրթության և աշխատանքային ստաժի պարտադիր լինելու գաղափարը: