Սերժ Սարգսյանն իր ապագա պլանների մասին աշխատում է չբարձրաձայնել անգամ շատ կուսակիցների մոտ և վարչապետ դառնալու որոշման մասին հարցերին անորոշ պատասխաններ է տալիս: Իսկ իրենց ապագայով անհանգստացած թիմակիցներին խորհուրդ է տվել սպասել մինչև ապրիլ:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:
Jaguar Land Rover ընկերությունը ներկայացրել է ապագայի ավտոմոբիլի նախատիպը: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որը սեպտեմբերի 8-ին ստացվել է «Լենտա.ռու»-ում:
Ցանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի՝ հետմահու առաջին կոմպոզիցիան:
Apple կորպորացիան եւ նրա երկրպագուները կարող են բախվել նոր iPhone-ների մատակարարման դեֆիցիտի, որոնք պետք է լայն հանրությանը ներկայացվեն արդեն հաջորդ շաբաթ:
Պարզ թեստերը հնարավորություն են տալիս այլ տեսանկյունից բացահայտել մեր բնավորությունը։ Ընտրեք առաջարկվող տներից մեկը և իմացեք, թե ինչ է վկայում ընտրությունը ձեր մասին։
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով` Երևանում 21-ամյա աղջիկը մեղավոր է ճանաչվել շորթում կատարելու մեջ: Դատարանը վճռել է նրան դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման: Միևնույն ժամանակ՝ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 3 տարի ժամկետով փորձաշրջան:
Խոյի հետ հարաբերությունները հրաշալի կլինեն, քանի դեռ առկա չեն խնդիրներ, իսկ երբ դրանք առաջանան, հարաբերությունները կարող են բավական դաժան լինել։ Նրանք ինքնավստահ են, սիրում են հրամայել։ Սիրում են ընդգծել իրենց անհատականությունը, ուզում են, որ իրենց կարծիքն անվերապահորեն ընդունվի¸ և իրենց ամեն ինչում իրավացի են համարում։ Սա նշանակում է, որ Խոյերն ամենահաճելի և հանգիստ տղամարդիկ չեն։
Թվով յոթ ախտանշաններ կարող են վկայել վահանագեղձի ֆունկցիայի խանգարման մասին, և դրանք ուղղակիորեն կապված են նյութափոխանակության խանգարման և ընդհանուր ինքնազգացողության հետ: Չնայած մենք բավարար ուշադրություն չենք դարձնում, սակայն վահանագեղձը շատ կարևոր է: Այն օրգանիզմի բազմաթիվ ֆունկցիաների հետ է կապված: Վահանագեղձը տեղակայված է պարանոցի շրջանում և հիմնականում արտադրում է հորմոններ, որոնք օգնում են կարգավորել նյութափոխանակությունը, և, եթե արտադրվեն սխալ հորմոններ, ապա կխաթարվի մարմնի բնական հավասարակշռությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից «Կաթնաղբյուր» ջրաղբյուրի էլեկտրասնուցման դադարեցման պատճառով, սեպտեմբերի 11-ին ժամը 13.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
BBC News հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրել է Կարիբյան ծովի կղզիների կյանքն այն բանից հետո, երբ այնտեղ մոլեգնել է «Իրմա» փոթորիկը։
Իսրայելից եւ Գերմանիայից մի խումբ հետազոտողներ Հորդանան գետի հովտում հայտնաբերել են բացառիկ կավե անոթ, որը պատրաստվել է ավելի քան 7,2 հազար տարի առաջ: Այդ մասին հայտնել է Jerusalem Post-ը:
55 հազար չիլիացի երկրպագուներ ստորագրել են պետիցիա՝ խնդրանքով Ալեքսիս Սանչեսին՝ բաժանվել Մայտա Ռոդրիգեսից: Երկրպագուներն աղջկան մեղադրում են այն բանում, որ նա շատ է կերակրել հարձակվողին, ով կարող է կորցնել մարզավիճակը Ռուսաստանում կայանալիք ԱԱ-ից առաջ: Երկրպագուները կարծում են, որ ֆուտբոլիստն ավելի գեր տեսք ունի, քան սովորաբար:
Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի և վանքի պեղումների ընթացքում հայտնաբերվել են 5-6-րդ դարերի եզակի նմուշներ՝ թևավոր խաչ, 12-13-րդ դարերի 30-ից ավել խաչքարեր, բազմաթիվ նոր արձանագրություններ:
«Արդեն 2-րդ անգամն է, որ վճարում եմ՝ ուսուցում անցնելու, այնուհետև աշխատանքի տեղավորվելու համար, բայց այդպես էլ աշխատաքի չեմ ընդունվում: Համացանցից տեղեկացել էի վաճառքի մենեջերի թափուր հաստիքի մասին ու դիմել: Ինձ կանչեցին իրենց գրասենյակ, այնտեղ ասացին, որ 20 տարվա փորձ ունեցող հայ-ֆրանսիական կազմակերպություն են և զբաղվում են բնական նյութերից պատրաստված կոսմետիկայի վաճառքով, բայց մինչև աշխատանքի անցնելը պետք է ուսուցման փուլ անցնեմ, որը վճարովի է: Ուսուցման նպատակը մարքետինգային հմտություններին տիրապետելն է, որպեսզի կարողանամ վաճառել իրենց ապրանքը»:
Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ: Իր առաջարկը սենատորն արել է այսօր տեղի ունեցած Սենատի հատկացումների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվում էր 2018 թվականի ԱՄՆ-ի արտաքին հատկացումների ծրագրերը: Սենատորի առաջարկը տեղ է գտել հանձնաժողովի որոշման մեջ:
Պեղումների միջոցով գետնի տակից վեր հանած կառույցները եւ նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծմամբ եւ շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայր, որը հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում հարատեւել է մինչեւ 14-րդ դարը:
2015 թ. «Արմավիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը երեխայի մահվան պատճառ դարձած բժիշկ Ա. Պետրոսյանից նյութական վնասի փոխհատուցում են պահանջում:
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները ՆԱՏՕ-ի շրջանակում կայցելեն թուրքական Քոնիայի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինծառայողներին:
Ավելորդ քաշից շատերն են ցանկանում ազատվել։ Այդ ցանկությունը մարդկանց երբեմն դրդում է հիմար քայլերի, որոնք վնասում են առողջությանը և ոչ միշտ են արդյունք ապահովում։
Գերմանացիների գերակշիռ մասը չի ցանկանում Թուրքիային տեսնել Եվրամիության կազմում և երկրի կառավարությանը կոչ է անում նրա նկատմամբ կոշտ դիրքորոշում ցուցաբերել ու դադարեցնել անդամակցության շուրջ բանակցությունները:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Մյանմայից ռոհինջա ազգության շուրջ 270 հազար փախստականներ են ժամանել Բանգլադեշ:
ԱՊԼ-ի ակումբները քվեարկել են այն բանի օգտին, որպեսզի ամառային տրանսֆերային պատուհանը փակվի՝ մինչև առաջնության մեկնարկը: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը՝ որոշումը միաձայն չի ընդունվել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին է, որ քրիստոնեական մշակույթն այսուհետեւ էլ կորոշի երկրի զարգացումը, չնայած փախստականների ներհոսքին, որոնք առավելապես իսլամ են դավանում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ:
«Լիվերպուլի» ակադեմիայի գլխավոր մարզիչը կգլխավորի մինչև 19 տարեկանների թիմը, որը կխաղա պատանեկան Չեմպիոնների լիգայում: Ավելի վաղ Սթիվենի մարզած թիմերը չեն մասնակցել մրցաշարերի:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում կասեցրել է հաց արտադրող ևս յոթ տնտեսվարողի արտադրական գործունեությունը:
Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, հրավերով Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 8-ին Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում մասնակցել է ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ Սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Իսպանիայի կառավարությունը հայց կներկայացնի Սահմանադրական դատարան (ՍԴ) լույս սեպտեմբերի 8-ի գիշերը Կատալոնիայի խորհրդարանի կողմից ընդունված անցումային շրջանի մասին օրենքի կապակցությամբ: