Բաժիններ՝

«Ուսանողների գործողություններում էմոցիան շատ է». Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարարը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագծի կասեցման համար հիմքեր չի տեսնում: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարծում է, որ ուսանողների գործողություններում էմոցիան շատ է։

«Պետք է փորձել այնպես անել, որ էմոցիային տուրք չտրվի։ Վարչապետի հետ միասին, երբ ընդունեցինք երիտասարդներին, ասացինք, որ օրենքի ընդունումից հետո մոտ 70 ենթաօրենսդրական ակտ պետք է ընդունվի ու բոլոր խնդիրները քննարկվելու են»,-նշեց նա և հավելեց, որ օրինագծի ընդունումը հապճեպ չէր։ Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ այն անցել է բոլոր ընթացակարգերը: Օրինագծի կասեցման համար որևէ հիմք չկա: «Օրենքը ընթացակարգով գնում է, ԱԺ-ի տիրույթում է, ես չեմ կարծում, որ որևէ հիմք կա»,- եզրափակեց ՀՀ ԿԳ նախարարը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930