Բաժիններ՝

Ռոնալդուն ուզում է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Ռեալից», Պերեսը դեմ է

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ Մադրիդից և հայտնել է այդ որոշման մասին մայրաքաղաքային թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Նման տեղեկություններ ունի իսպանական MEGA TV-ի El Chiringuito նախագծի խմբագրությունը:

Ինչպես հաղորդվում է, «Ռեալի» նախագահը չի ուզում բաց թողնել իր առաջատար ֆուտբոլիստին 2018թ. հունիսին: Ռոնալդուին առաջարկվել է նոր համաձայնագիր, սակայն պորտուգալացի ֆուտբոլիստը հրաժարվել է ստորագրել այն: Իսպանացի լրագրողների տեղեկությունների համաձայն, Ռոնալդուն գտնում է, որ «Ռեալում» իրեն բավարար չեն գնահատում, իսկ Կիլիան Մբապեին և այլ աստղերի ձեռք բերելու ակումբի փորձերն ընդունում է որպես ոչ հարգալից վերաբերմունք իր նկատմամբ:

Պորտուգալացի հարձակվողի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս