ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է նոր պրոդուկտ՝ «Սուպեր Քարտ»

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է նոր պրոդուկտ «Սուպեր Քարտ»՝ տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով քարտ:  Հաճախորդը վճարում է միայն վարկի սպասարկման ամսական միջնորդավճար (վարկային սահմանաչափի 1.4%-ը):

Պրոդուկտի գործարկման նպատակն է առավել դյուրին դարձնել և պարզեցնել հաճախորդների վարկային պարտավորությունների մարման գործընթացը՝ չկա անհրաժեշտություն վճարման ենթակա գումարի ամսական հաշվարկի, ճշգրտման: Սուպեր Քարտը ստանալու պահին հաճախորդը ստանում է կոնկրետ գումար, որը ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:

«Սուպեր Քարտով» գումարի կանխիկացումը ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատների միջոցով անվճար է:

«Սուպեր Քարտի» հիմնական պայմանները հետևյալն են.

Կարդացեք նաև

  • վարկային գծի առավելագույն ժամկետ՝ մինչև 2 տարի;
  • վարկային գծի առավելագույն գումար՝ հաճախորդի եկամտի մինչև վեցապատիկ չափով:

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման առավելություններն են.

  • վարկային գծի ստացման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ’ անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ);
  • վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է Բանկի կողմից առավել սեղմ ժամկետներում՝ առավելագույնը 1 աշխատանքային օր;
  • դժբախտ պատահարներից ապահովագրության հնարավորություն:

«Սուպեր Քարտ» պրոդուկտի պայմաններին և սակագներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս