Մեծ Բրիտանիան աշխարհի խոշորագույն տնտեսությունների հնգյակում տեղը զիջել է Ֆրանսիային

Մեծ Բրիտանիան 2017 թվականին վեցերորդ տեղն է իջել աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշում: Այդ մասին հայտնել է երկրի պետական գանձատան կանցլեր Ֆիլիպ Հեմոնդը, տեղեկացնում է CNN-ը:

Նա վկայակոչել է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները: Վարկանիշում Մեծ Բրիտանիայից առաջ է անցել Ֆրանսիան՝ ՀՆԱ-ի 2,575 տրիլիոն դոլար ծավալով այն դեպքում, երբ թագավորության ցուցանիշը 2,565 տրիլիոն դոլար է: Գանձատանը նշում են, որ թեեւ տարբերությունը դեռեւս մեծ չէ, հաջորդ տարի Ֆրանսիայի դիրքը կամրապնդվի: Ֆրանսիան իր մրցակցին առաջին անգամ է գերազանցել 2013 թվականից ի վեր:

Հեմոնդի խոսքով՝ վիճակագրությունը վկայում է Բրիտանիայում տնտեսական աճի կտրուկ դանդաղման մասին, ինչը կապված է Եվրամիությունից դուրս գալու ընթացակարգի հետ: Ֆունտ ստեռլինգի փոխարժեքն ընկել է, սպառողական ծախսերը նվազել են, իսկ գներն, ընդհակառակը՝ աճել: ԱՄՀ-ի 2017 թվականի վարկանիշում առաջին տեղում ԱՄՆ է (19,4 տրլն դոլար), երկրորդում՝ Չինաստանը (11,9 տրլն դոլար), երրորդում՝ Ճապոնիան (4,9 տրլն դոլար), չորրորդում՝ Գերմանիան (3,7 տրլն դոլար):

Տեսանյութեր

Լրահոս