Բաժիններ՝

Սիրիայի ընդդիմությունն ուղղակի բանակցություններ է պահանջել՝ առանց նախապայմանների

Սիրիայի ընդդիմությունը կոչ է արել «ուղղակի միջսիրիական բանակցություններ սկսել՝ առանց կողմերից որեւէ մեկի նախապայմանների»: Այդ մասին, ինչպես հայտնել է Al Hadas հեռուստաալիքը, ասված է այն հաղորդագրության մեջ, որը նոյեմբերի 23-ին ընդունվել է էր Ռիադում ընդդիմության հանդիպման արդյունքներով։

Փաստաթղթում ընդդիմադիրները «հավաստում են սիրիական ճգնաժամի խաղաղ լուծման հանձնառությունը ժնեւյան ձեւաչափի շրջանակներում»: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են «Էր Ռիադի խորհրդաժողովի որոշումները որպես հիմք» ընդունել Ժնեւի առաջիկա բանակցություններում: Սկզբունքային պահերի թվում նրանք նշել են «անցումային շրջանի սկսվելուն պես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնաթողության անհրաժեշտությունը»:

Փաստաթուղթն ստորագրած ընդդիմադիր խմբակցությունները նաեւ «մերժում են ցանկացած միջամտություն դրսից, հատկապես Իրանի կողմից», եւ մատնանշում են Իսլամական Հանրապետության «ապակայունացնող դերը» Սիրիայում: Նրանք նաեւ «Իրանին մեղադրել են ահաբեկչության տարածման եւ տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխությունների մեջ» եւ պահանջել են պատժել բոլոր նրանց, ովքեր մեղսակից են Սիրիայում կատարված ռազմական հանցագործություններին»:

Հանդիպմանը մասնակցում են շուրջ 140 պատվիրակներ, նրանցից 22-ը ներկայացնում են Ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, 21-ը՝ զինված կազմավորումներ, 14-ը՝ Ազգային համակարգող կոմիտեն, 10-ը՝ «Կահիրեի» հարթակը, եւս շուրջ 70 մասնակիցներ ունեն անկախ պատվիրակների կարգավիճակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս