Բաժիններ՝

Այրվող նավից զբոսաշրջիկներին փրկելու տեսանյութ է հրապարակվել

Ռուս զբոսաշրջիկը հրապարակել է Անդամանյան ծովում Charan 3 մոտորանավում բռնկած հրդեհից հետո մարդկանց փրկելու տեսանյութը: Այդ մասին հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 23-ին բազմօրյա դայվինգ-տուրի ժամանակ, սակայն դրա մասին հայտնի է դարձել վերջերս: Տուրիստական նավի վրա եղել է 21 մարդ, այդ թվում՝ 18 զբոսաշրջիկներ տարբեր երկրներից: Երբ նավի վրա հրդեհ է սկսվել, դրա բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները նետվել են ծովը, ինչի շնորհիվ նրանց հաջողվել է փրկվել: Մեկ ժամից ջրում հայտնված մարդկանց հետեւից ժամանել է ձկնորսանավը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս