Բաժիններ՝

Լիոնարդու Ժարդիմը, Անդրե Վիլաշ-Բոաշը և Պաուլո Ֆոնեսկան հավակնում են ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնին

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն կազմել է Ունայի Էմերիի, ում պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում, պոտենցիալ փոխարինողների շորթ-լիստը:

Ինչպես հաղորդում է Le10sport-ը, ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնի համար դիտարկվում են Լիոնարդու Ժարդիմը, ով «Մոնակոյին» դարձրեց 2016-17թթ. մրցաշրջանի չեմպիոն, «Շանհայ ՍԻՊԳ»-ն գլխավորող, «Զենիթի» նախկին մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը և «Շախտյորի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնեսկան:

Այս եռյակից բացի, դեռևս դիտարկվում են նաև Մաուրիսիո Պոչետինոն և Անտոնիո Կոնտեն: 13 տուրերից հետո ՊՍԺ-ն առաջ է անցել «Մոնակոյից» 6 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս