Սկսել էին վաճառել դեռ Մայդանից առաջ. 2013 թվականին Xinjiang Production and Construction Corps-ը (Չինաստան) վարձակալության իրավունքով 99 տարով ձեռք բերեց Բելգիայի տարածքի չափ հողատարածքներ։ Իսկ 2014 թվականին Ուկրաինան պայմանագիր կնքեց Shell և Chevron կորպորացիաների հետ։ Նրանք հողերը ստացան 50 տարով՝ վարձակալության երկարաձգման իրավունքով։ Այդ ընկերությունները պատրաստվում էին թերթաքարային գազ արդյունահանել Դոնբասում։ ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում պատերազմը Կիևի համար ի սկզբանե Արևմուտքի համար ռեսուրսների պատերազմ էր։
Ադրբեջանի իշխանությունները Բաքվում անցկացվող COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը մտադիր են օգտագործել որպես հակահայկական քարոզչության հարթակ։ Մասնավորապես, ադրբեջանական աղբյուրները գրում են, որ այսօր համաժողովի շրջանակներում Բաքուն Կանաչ գոտում անցկացնելու է «Ադրբեջանական Երևան» միջոցառումը։ Այն կազմակերպվել է «Հեյդար Ալիևի» հիմնադրամի կողմից, որի նախագահն է Ադրբեջանի առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, փոխնախագահը՝ նրա դուստրը՝ Լեյլա Ալիևան։
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալության օրդերի արձակումից հետո, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ իրենք կկատարեն դատարանի որոշումը: Այս մասին գրում է torontosun.com-ը:
Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում է կայացրել։
«Բասկետբոլի Եվրալիգայի B խմբի» 9-րդ խաղային շաբաթվա շրջնակներում նախատեսվում է իսրայելական և թուրքական ակումբների հանդիպում։
Ու թող հեքիաթներ չպատմեն՝ հայտարարության տեքստը մշակելիս մենք հատուկ ընտրել ենք այնպիսի ձևակերպումներ, որոնք առնչություն չեն ունենա ներքաղաքական գործընթացների հետ: Կրկնում եմ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության (ԵՄ) հետ ունեցած հարաբերություններին։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ, ինչի ժամանակ քննարկել են երկու երկրի համար օգտակար ոլորտների զարգացման հարցերը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։
Ես այս իշխանություններին չեմ վստահում վերեւից մինչեւ ներքեւ, այս իշխանությունները ինձ համար անընդունելի իշխանություններ են։ Իսկ Ձեր նշած անձնավորությանը ճանաչում եմ, վատ բան չասելու համար իր հասցեին, ոչ մի լավ բան չեմ ասի, որովհետեւ լավ բան չկա ասելու ուղղակի։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ին և 23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան, 25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Դդմիկները շատ բարակ օղակների ձևով կտրատեք, վրան աղ արեք ու թողեք 1 ժամ: 1 ժամ հետո դդմիկները ջրով ցայեք ու քամեք:
Ավետարանում ասվում է՝ խնդրեք Աստծո Արքայությունը և ձեզ ավելիով կտրվի: Բազմաթիվ մարդկանց այս խոսքերը կարող են թվալ որպես վերացական մի պատգամ, որը կարող է համահունչ լինել որևէ մտահայեցողական փիլիսոփայության հետ:
Ավստրալիայի կառավարությունը ներկայացրել է օրենսդրություն, որով անօրինական է համարվում մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումը: Այս մասին նշված է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանիզի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Առողջության համար ամենավտանգավոր քաղցրավենիքներն են վաֆլիները, կարամելն ու կոնֆետները, նշել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է։
Փաշինյանի այս վարքագիծը ոմանք վերագրում են նրա պարզունակությանը, ոմանք ամեն ինչ պայմանավորում են այս իշխանության միակ հենարանը՝ ասֆալտը, ամեն կերպ գովազդելու մոլուցքով, երրորդները կարծում են, թե ընտրություններից առաջ նա մտել է «աշխատող թագավորի» կերպարի մեջ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող քաղաքակրթությունների օրրան հանդիսացած հայոց միջնադարյան Անի մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ընդհանուր առմամբ ԵՄ անդամ 18 երկրներ ստորագրել են ռազմավարական ոլորտում ուժերը միավորելու մտադրությանն առնչվող այդ նամակը: «Խոսքը բոլոր հնարավորությունների, դրանց թվում՝ հակահրթիռային և հակադրոնային համակարգերի մասին է։ Դա կարևոր կետ է, քանի որ պատերազմի ընթացքը որոշում է օդային առավելությունը»,-պարզաբանել է Լեհաստանի ազգային պաշտպանության պետքարտուղար Պավել Կսավերի Զալևսկին։
Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հինգշաբթի պաշտոնապես մեղադրանք կառաջադրի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի նկտամամբ՝ 2022 թվականի ընտրություններում պարտվելուց հետո ենթադրյալ հեղաշրջման և այլ հանցագործությունների հետաքննության շրջանակում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները։
«Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ՛՛Wine & Talk՛՛ միջոցառումը, որի ընթացքում համալսարանի շրջանավարտների հետ քննարկեցինք Հայաստանի իրավական և սահմանային անվտանգության մարտահրավերները, Ադրբեջանի ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը։
«Այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների նոր հեռախոսազրույց: Այդ մասին Արարատ Միրզոյանը հայտնել է «X»-ի իր միկրոբլոգում:
Թուրքիան շարունակում է հարաբերությունները խորացնել ու զարգացնել աֆրիկյան երկրների հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սոմալիի հետ հրթիռային փորձարկումներ է իրականացրել։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Նա հայտնել է, որ նոյեմբերի 19 -ին Ուկրաինայի զինված ուժերը ATACMS վեց հրթիռներով հարձակվել են Բրյանսկի շրջանի օբյեկտների վրա, իսկ նոյեմբերի 21-ին՝ Կուրսկի Storm Shadow համակարգերի վրա: Պուտինը հավելել է, որ ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարձակումը, զոհեր և լուրջ ավերածություններ չկան:
Brent-ի հունվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել է 1,29 դոլարով (1,77%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 74,1 դոլարի։
Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում մոտ 4 ժամ տևած հարցաքննությունից հետո քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը ` դրանում առկա տեղեկատվությունն ուսումնասիրելու համար: Հայտնում է «Հրապարակ»-ը:
«300 դրամ սակագինն անտրամաբանական է, բանական հաշվարկների մեջ չտեղավորվող։ Սոցիալական բնույթի հարց չի լուծում բացարձակ։ Տրանսպորտից օգտվում է երկրի ամենաաղքատ խավը, հետևաբար պետք է այնպես անել, որ դոտացիաներով գոնե ինքն իր ծախսերը ծածկի։ 150 դրամ սակագնի դեպքում, դոտացիայի հետ, ամեն ինչ կընկներ իր տեղը»,- նկատում է Գալստյանը` շեշտելով, որ աշխարհի որևէ երկրում հանրային տրանսպորտը չի դիտարկվում որպես շահույթ ստանալու աղբյուր։