Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 8 ավտոմեքենաներ, կան վիրավորներ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 20:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 4 ավտոմեքենա. կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mazda», «Nissan» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1996 թ․), «BMW» (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1968 թ․), «Volkswagen» (վարորդ՝ Ն. Հ., ծնված 1973 թ․), «Mercedes-Benz», «Mitsubishi», «Fiat» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները. «Mazda» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։
«Mazda» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս. Հ.-ն (ծնված 2004 թ․) և Ա. Մ.-ն (ծնված 2004 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Mazda» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները և ուղղել «Mazda» մակնիշի ավտոմեքենան: