«Փոքրոգի, «մելկի խուլիգանի» դերի մեջ մտած իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի հետ կապված ամեն ինչ ոչնչացնելու համար». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում հրապարակված այս լուրի սքրին-շոթը՝ գրելով.

««Պարեկային ծառայությունը Արցախի նախագահի մեքենան է կանգնեցրել` «զգուշացվել է, որ նա օրենքով ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չունի»։

Հասկանալի է, որ ոստիկաններն իրենց նախաձեռնությամբ Արցախի նախագահի մեքենա չէին կանգնեցնի, առավել ևս` զգուշացնելու գործառույթ չէին ստանձնի:

Փոքրոգի, «մելկի խուլիգանի» դերի մեջ մտած իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի հետ կապված ամեն ինչ ոչնչացնելու համար` խորհրդանիշ կամ ինստիտուտ հիշեցնող ցանկացած բան:

Այստեղ նույնիսկ անձի խնդիր էլ չէ, ուղերձն այն է, որ Արցախի նախագահի ինստիտուտ կամ Արցախ այլևս գոյություն չունի:

Գարշելիության և ստորության հերթական դրսևորումը, որն անշուշտ վերջինը չէ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031