Բաժիններ՝

Բժիշկը բացահայտել է տղամարդու երկարակեցության անսովոր գաղտնիքը

Երջանիկ ամուսնությունը տղամարդկանց երկարակեցության գրավականներից մեկն է, ըստ shantnews-ի՝ ասում է բժիշկ Օքսանա Դրապկինան: Նա aif.ru-ի հետ զրույցում անսովոր գաղտնիք է բացահայտել։

Դրապկինան նշել է, որ սոցիալական գործոնները նույնպես կարող են ազդել կյանքի տեւողության վրա։ Նրա խոսքով, ուսումնասիրությունները ապացուցել են, որ 55 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ մահվան հետ կապված հիմնական ռիսկային գործոնը կնոջ բացակայությունն է եղել։

Բժիշկը հորդորել է շատ վաղ տարիքից հոգ տանել առողջության մասին և նշել հինգ պարզ խորհուրդ, որոնք կօգնեն երկարացնել կյանքը։

«Մի՛ ծխեք, մի՛ չարաշահեք ալկոհոլը, մի՛ չարաշահեք աղը, շարժվե՛ք և կերե՛ք օրական առնվազն 500 գրամ բանջարեղեն և միրգ»,- եզրափակել է թերապեւտը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս