«Հնդկական զենքը ոգեշնչում է Հայաստանի ռևանշիստներին». Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ասուլիսի ժամանակ խոսել է Հնդկաստանի կողմից Հայաստանին զենքի վաճառքի մասին։
«Հնդկաստանը Հայաստանին զենքի վաճառքը չի կապել Ադրբեջանի և Թուրքիայի հետ Պակիստանի հարաբերությունների, դրա հետ մեկտեղ իրականացվող նախագծերի հետ։ Դիրքորոշումն այն է, որ դա մեզ ուղղված մոտեցում չէ, դա կոմերցիոն մոտեցում է, ռազմարդյունաբերության զարգացման համար դրված նպատակի պահանջ։
Սա պաշտոնական դիրքորոշումն է։ Կա երկարատև օկուպացիայի և ռազմական հակամարտության գործոն։ Նման քայլն այն ժամանակ, երբ առկա է տարածաշրջանում խաղաղության փխրուն և պատմական շանս, վնասում է գործընթացին և ավելի է ոգեշնչում հայկական կողմի ռևանշիստներին», – հավելել է Բայրամովը։