«Այդ մարդիկ ոչ միայն ունեին պետական մտածողություն, այլև ի հեճուկս չարախոսների, պատրաստ էին անձնականը զոհաբերել հանուն ուրիշների փրկության…». Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2023թ. սեպտեմբերի 25-ին Արցախի ազատամարտիկների միության նախագահի աշխատասենյակում նստած զրուցում էինք: Ներկա էին Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Լևոն Մնացականյանը և ձեր խոնարհ ծառան: Խոսում էինք ընթացիկ և հետագա հավանական զարգացումներից: Նախագահներին մտահոգող թիվ մեկ խնդիրը բռնատեղահանվող արցախցիների ճակատագիրն էր, նրանց ապագան…
Այսօր, երբ հետադարձ հայացք եմ ձգում և հիշում այդ հանդիպան ընթացքում տեղի ունեցած զրույցի մանրամաները, նորից ու կրկին համոզվում եմ, որ այդ մարդիկ (իրենց թույլ տված սխալներով հանդերձ) ոչ միայն ունեին պետական մտածողություն, այլև ի հեճուկս չարախոսների, պատրաստ էին անձնականը զոհաբերել հանուն ուրիշների փրկության…
Հ.գ. Կարծում եմ, որ կգա այն օրը, երբ Արցախում այդ ընթացքում պաշտոնավարած ուժայիններից գոնե մեկը տղամարդկություն կունենա հրապարակային խոստովանելու, թե ինչպես և ում զոհաբերության շնորհիվ հնարավոր եղավ իրեն (իրենց) անարգել անցնել Հագարի կամուրջը…»։