Ադրբեջանում այս պահին պահվում է Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձ։ Այս մասին «Լուրերին» տված հարցազրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Ինդոնեզիայի Ճավա կղզում առավոտյան երկու մարդատար գնացքներ են բախվել։ Միջադեպի հետևանքով զոհվել է 4 մարդ, 22 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Kompas TV լրատվամիջոցը:
ԱՄՆ Վիրջինյան կղզիներում վեց օր անցկացնելուց հետո նոր Նախագահը վերադարձել է Սպիտակ տուն՝ կենտրոնանալու 2024 թվականի իր ընտրությունների վրա:
Հունվարի 5-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։
Հյուսիսային Կորեան ավելի քան 200 արկ է արձակել Հարավային Կորեայի կղզիների ուղղությամբ, որոնք գտնվում են Դեղին ծովում: Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Հունվարի 5-ին, ժամը 05։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի դպրոցներից մեկի մասնաշենքում։
Լաչինում ավտովթարի հետևանքով ադրբեջանական զինված ուժերի 2 զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Կատարվում է քննություն:
Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում փորձում է «բրթել» 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ու դրա շրջանակներում պնդում, որ հայաստանյան իշխանություններն այդ փաստաթղթով միջանցքի համաձայնություն են տվել:
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Ռուսաստանը որևէ կերպ չի խանգարում ԱՄՆ-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ կարևոր դիվանագիտական ջանքեր գործադրել:
Խաշել թրջած հատիկեղենը, ավելացնել ոսպը, բրինձը։ Եփվելուց հետո ավելացնել ոլոռն ու եգիպտացորենը, մանրացված ընկույզն ու չրերը։
Ալերգոլոգ և իմունոլոգ Ելենա Պարեցկայան պատմել է, թե ով պետք է հատուկ ուշադրություն դարձնի ոլոռ ուտելուն: Մասնագետի խոսքով՝ ոլոռը պարունակում է մեծ քանակությամբ պուրիններ, որոնք բարձրացնում են օրգանիզմում միզաթթվի մակարդակը։ Դրա ավելցուկը կարող է հանգեցնել հոդացավերի, հոդատապի նոպաների և երիկամների քարերի առաջացման։
Տոնի մեկնարկը տրվում է հունվարի 5–ի երեկոյան ճրագալույցի պատարագով։ Հսկայական ընտանիքներում տոնական սեղան է բացվում` օրվա խորհրդին հատուկ ուտեստներով` ձուկ, չամիչով փլավ, գինի։
Գազօջախները շատերի համար առօրյա կյանքի ծանոթ մասն են, սակայն հարկ է հիշել, որ դրանք արտադրում են առողջության համար վտանգավոր նյութեր: Բժիշկ, էնդոկրինոլոգ Յուլիա Սորոկինան «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես նվազագույնի հասցնել ռիսկերը:
ՆԳՆ ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 3-ին Մարալիկ քաղաքի Երիտասարդականների փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին է տարվել 54-ամյա Մարինե Ղ.-ն:
Ամենամեծ աբսուրդն այն է, որ աղեստամոքսային երանությունը խաշ-խորոված միջակայքից դուրս չպատկերացնող հասարակությունը, մտավոր հարթությունում անվրդով ըմբոշխնում է այն քաղաքական անորակ շիլան, որը, ռեստորանում մատուցվելու դեպքում, ամենաքիչը կլցվեր ռեստորանատիրոջ գլխին։
ԱՆՆա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միշտ եմ ասել, որ նիկոլի հետ աշխատել չէ՝ կզել է։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Տոկիոյի մետրոյում ուղևորներին դանակահարող կինը ձերբակալվել է։ Հարձակման հետևանքով տուժել է 4 տղամարդ։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալության հրապարակումը։
Երուսաղեմի հայերի հարցով Միացյալ Նահանգները դիմել է Իսրայելին: «Ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, մենք չենք ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի, որը կարող է սրել լարվածությունը»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Սևանա լճի մակարդակը 2023 թվականի հունվարի 3-ի համեմատ այս տարվա նույն օրը նվազել է 11 սանտիմետրով։
Սանկտ Պետերբուրգում օրական միջին ջերմաստիճանը հունվարի 3-ին կազմել է Ցելսիուսի սանդղակով մինուս 22,2 աստիճան, ինչը դարձել է ամենացածրը հիդրոօդերևութաբանական երևույթների գործիքային չափումների ընթացքում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարող է հեռանալ ղազախական «Աստանա»-ից:
Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է.
Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Երևան քաղաքի 2024թ. բյուջեն։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևանի ավագանու կողմից հաստատված բյուջեն, որի համատեքստում անհրաժեշտ է արձանագրել հետևյալ կարևոր մտահոգությունները։
Դպրոցներում իրականացվող ծրագրերում տեսնում եմ պրոբլեմներ ու ուզում եմ դրանց մի մասը կիսել ձեզ հետ։ Գործ ունենք նախագծման խոտանի հետ, իրականացման խոտանի հետ ու գույքի որակի խոտանի հետ։ Մի քանի հազար դրամ այս կողմ կամ այն կողմ անելու համար ինչ ասես բերում կախում են։
Շիա իսլամիստական «Հեզբոլլահ» կազմակերպության չորս անդամ է զոհվել Լիբանանի հարավային Էն-Նակուրա քաղաքում իսրայելական վերջին հարվածների հետևանքով: Այս մասին հայտնում են է լիբանանյան լրատվամիջոցները։