Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան մոտ 200 արկ է արձակել հարավկորեական կղզիների ուղղությամբ, հայտարարվել է բնակչության տարհանում

Հյուսիսային Կորեան ավելի քան 200 արկ է արձակել Հարավային Կորեայի կղզիների ուղղությամբ, որոնք գտնվում են Դեղին ծովում: Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի՝ արձակումը տեղի է ունեցել հունվարի 5-ի առավոտյան, տեղի ժամանակով ժամը 9։00-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում։

Գործակալության տվյալներով` հարավկորեացի խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում տուժածներ չկան։ Արկերն ընկել են Դեղին ծովի բուֆերային գոտում, որը սահմանվել է 2018 թ․ միջկորեական ռազմական համաձայնագրի շրջանակներում, որից դուրս գալու մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է 2023 թ․ նոյեմբերին։

Տեղի ժամանակով կեսօրից հետո Հարավային Կորեայի զինվորականները երկրի արևմտյան սահմանին գտնվող Յոփյոնդո և Պենյոնդո կղզիների բոլոր բնակիչներին հրահանգել են տարհանվել։

Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունը Հյուսիսային Կորեայի կողմից արկերի արձակումն անվանել է «սադրիչ գործողություն» և նախազգուշացրել, որ համապատասխան քայլեր կձեռնարկի։ Ի պատասխան արկերի արձակման՝ Սեուլը նախատեսում է զորավարժություններ անցկացնել հյուսիս-արևմտյան սահմանային կղզիներում։

2018 թ․միջկորեական համաձայնագրից Սեուլը մասնակիորեն դուրս էր եկել նոյեմբերին՝ ի նշան բողոքի Հյուսիսային Կորեայի կողմից ռազմական հետախուզական արբանյակի արձակման դեմ։ Դրանից հետո Հյուսիսային Կորեան միակողմանիորեն չեղարկեց համաձայնագիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031