Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին մասնակցելու համար դեկտեմբերի 8-12-ը Հայաստան կժամանի Կիպրոսի պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի առաջին թողարկման ընթացքում հաղորդման հեղինակներ Սպարտակ Սեյրանյանն ու Գառնիկ Գևորգյանն անդրադառնում են սպառողական հասարակությանը, սպառողական մշակույթին և դրա ազդեցությանը հանրային-քաղաքական գործընթացների վրա։
Եվրոպական խորհրդի ղեկավար և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելն իր լիազորությունները փոխանցել է պորտուգալացի Անտոնիո Կոստային, որը դեկտեմբերի 1-ին աշխատանքի կանցնի Եվրահանձնաժողովի երկրորդ կազմի՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի պաշտոնի ստանձնման հետ միաժամանակ: Լիազորությունների փոխանցման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Բրյուսելում՝ Եվրախորհրդի նստավայրում:
Սիրիայի ապստամբ ընդդիմադիրները, որոնց աջակցում է Թուրքիան, լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Սիրիայի բանակի դեմ և տարածքներ գրավել։ Ապստամբների հարձակումն ընդգրկում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող առնվազն 10 շրջան Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում։ Սիրիայում գտնվող ռուսական բանակը, այդ թվում օդուժը ակտիվորեն աջակցում է Սիրիայի կառավարական ուժերին ետ մղելու հարձակումները:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի հետ:
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն այս անգամ անդրադարձել է Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին, որոնց ընթացքում Մառնեուլիի ընտրատեղամասերից մեկում արձանագրվել է քվեաթերթիկների լցոնման միջադեպ։ Դեպքի կապակցությամբ ձերբակալվել են երկու անձինք, ներառյալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Ռովշան Իսկանդարովը։
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեք՝ կենդանիները մեր էկոհամակարգի կարևորագույն մասն են: ՆԳ նախարարությունը հորդորում է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի ականատես լինելու դեպքում դիմել ոստիկանություն»։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն ամփոփում և վերլուծում են շաբաթական լրահոսը։
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 20:18-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արկադիա Տոնոյանը նշանակվել է Հնդկաստանում Հայաստանի ռազմական կցորդ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են բողոքելու կառավարության որոշման դեմ, որը չի նախատեսում ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել առաջիկա չորս տարիներին: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
ցանկանայի իրատեսական համարել, բայց այստեղ թատրոն կա, և այս թատրոնը դեռ ավարտված չէ: 90-ականներին, երբ Տեր-Պետրոսյանը նախագահ էր, երեք լրագրողների հետ եկա Հայաստան՝ Երևան։ Ինչ ասես, որ տեղի չունեցավ ինձ հետ։ Երբ վերադարձա, ապոկալիպսիս սկսվեց, ինձ բանտ նետեցին, լուրջ խնդիրների բախվեցի։ Այստեղ՝ Թուրքիայում, հայերի դեմ խորը ատելություն են սերմանել։ Ղեկավարները իրենց գեների մեջ նախ՝ հույների, ապա նաև հայերի նկատմամբ թշնամություն են վարակել։
Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հրաժարական է ներկայացրել։ Այդ մասին հայտնել է անձամբ՝ սոցցանցի իր էջում գրելով․
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ պարեկների ժամանումը հետաքրքրասեր վարորդների պատճառով ստեղծվել էր արհեստական խցանում, սակայն րոպեներ անց երթևեկությունը կարգավորվել է:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը կոչ է արել իշխանություններին երկիրը վերադարձնել ժողովրդավարության և Արևմուտքի հետ ինտեգրման ուղի:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին, Գալուզինը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող «ինչ-որ հրամաններ տալ ինքնիշխան պետությանը կամ նրա ղեկավարությանը, դա կրկին ճնշում, միջամտություն կլինի նրա ներքին գործերին»։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը նոյեմբերի 29-ին կայացած նիստի ժամանակ հաստատել է կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատման արտոնությունը՝ Հայաստանի և Ռուսաստանի համար։
Զինված խմբավորումները կարողացել են ներխուժել Սիրիայի Հալեպ քաղաք՝ երկու օր շարունակվող բուռն մարտերից հետո։ Այս մասին հայտնում է «skynewsarabia»-ն։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ դեկտեմբերի 3-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում ներառված են մի շարք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական, ֆինանսական, առողջապահական և տեղական ինքնակառավարման ոլորտներին:
Աստծո օգնականությունը թող անպակաս լինի ձեզանից. Արգիշտի Քյարամյանը՝ ՔԿ նոր ղեկավարին
Նոյմեբերի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Օմանի սուլթան Հեյսեմ բին Թարիքի ներկայությամբ երկու երկրների միջև ստորագրվել է 10 համաձայնագիր։
Մասնավորապես, Մաշտոցի պողտոայում՝ Պուշկինի փողոցից եկող ուղղությամբ, երրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և ձախ» ուղղություններով:
Ժամանակը վաղուց սպառվել է մեկդի թողնելու բոլոր քաղաքական, գաղափարական և անձնային այլ տարաձայնությունները, ոչ թե ենթարկվել այսօրվա իրականության թելադրանքներին և պահանջներին, այլ ստեղծել մեր իրականությունը, որի առանցքը Հայկական օրակարգն է և Հոգևոր Հայաստանի տեսիլքը:
Նախօրեին իշխող խմբակցության պատգամավոր Գաբրիելյան Վիլենն անկեղծացել է ու բաց տեքստով հայտարարել, թե՝ «չեմ բացառում, որ 2018-ի գործողություններն ուղղակորեն կապված են եղել Արցախի հանձնման գործընթացի հետ»:
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածությունների ամբողջ համալիրին ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում, չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում պարտավորություններից։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ակտիվ աշխատում է «3+3» ձևաչափը լիարժեք կառույցի վերածելու ուղղությամբ։
Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 80 հազար ռուսաստանցի զինվորական է զոհվել․ BBC-ի ռուսական ծառայությունը, «Մեդիազոնա»-ն կամավորների թիմի հետ բաց աղբյուրներն ուսումնասիրելով նույնականացրել են նրանց։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Պապ Ֆրանցիսկոսը հաջորդ տարի՝ 2025-ին ծրագրում է մեկնել Թուրքիա՝ նշելու առաջին Էկումենիկ (տիեզերական ժողով) ժողովի 1700-ամյակը: