Բաժիններ՝

5 ամիս չկարողացա բացատրել, որ պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել, դրա համար հատուկ գիտելի՞ք է պետք․ Նիկոլ Փաշինյան

Դպրոցներում իրականացվող ծրագրերում տեսնում եմ  պրոբլեմներ ու ուզում եմ դրանց մի մասը կիսել ձեզ հետ։ Գործ ունենք նախագծման խոտանի հետ, իրականացման խոտանի հետ ու գույքի որակի խոտանի հետ։  Մի քանի հազար դրամ այս կողմ կամ այն կողմ անելու համար ինչ ասես բերում կախում են։ Սա անթույլատրելի է, տնայնագործությունից պետք է դուրս գալ։ Այս մասին քիչ առաջ խոսելով մարզային այցելություններից կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նա երեկ Լոռու մարզում էր։ Նրա հետ մարզ էր այցելել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլյանը, որը, ինչպես հայտնի է, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ հեռացվել է պաշտոնից։

«Որտեղ գնում եմ,  ջուր է կաթում: Հինգ ամիս չկարողացա բացատրել, որ պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել, դրա համար հատուկ գիտելի՞ք է պետք։ Հայաստանում խորը նստած է պրարաբային կուլտուրան։ Կոմպրոմիսների չենք գնալու, ամեն ինչ կունենա հետևանք: Շատ դառնացած եմ»,- պնդեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս