Բաժիններ՝

Ջո Բայդենը և առաջին տիկինը տոնական արձակուրդից վերադարձել են Վաշինգտոն

ԱՄՆ Վիրջինյան կղզիներում վեց օր անցկացնելուց հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերադարձել է Սպիտակ տուն՝ կենտրոնանալու 2024 թվականի իր ընտրությունների վրա:

Բայդենը վերադարձին պես բախվել բազմաթիվ խնդիրների, որոնք նա պետք է լուծի այս տարի:

Սպիտակ տուն ժամանելուն պես Բայդենը առջև հարցեր են ծագել անվտանգության երկկուսակցական համաձայնագիր կնքելու փորձերի մասին:

«Մենք պետք է ինչ-որ բան անենք: Նրանք պետք է ինձ տան այն գումարը, որն անհրաժեշտ է սահմանը պաշտպանելու համար»,- «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ ասել է Բայդենը:

Սպիտակ տան և սենատորների միջև բանակցությունները քննարկման երեք հիմնական կետերի վրա են կենտրոնացվել. ամրապնդել սահմանների անվտանգությունը բարձր տեխնոլոգիական համակարգերով, ի սկզբանե միգրանտներին հետ պահել անօրինական սահման հատելուց:

Սահմանային անվտանգության մասին համաձայնագիրը հիմք կստեղծի միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն Ուկրաինայի և ազգային անվտանգության այլ կարիքների շուրջ Բայդենի խնդրանքների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս