![](/banners/BeFunky-design.jpg)
Արևիկ գյուղում այրվել է 2000 հակ անասնակեր
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/prkarar-2.jpg)
Հունվարի 12-ին, ժամը 04։15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղում հրդեհ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ Արևիկ գյուղում այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:48-ին, մարվել՝ 09:16-ին: Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր: