Բաժիններ՝

Երբ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին

«Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը չի կարողացել ավարտին հասցնել «ներաձուրիների» մարզումը և բաց է թողնելու «Վենեցիա»-ի հետ հանդիպումը, վաղը բուժզննում կանցնի՝ ազդրային մկանի վնասվածքի աստիճանը պարզելու համար։

Այս մասին գրում է armsport.am-ը՝ Sponda Nerazzurra-ին հղումով:

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը բաց կթողնի նաև «Բոլոնիա»-ի հետ հանդիպումը։ Ինձագիին մնում է հուսալ, որ Մխիթարյանի ապաքինումը երկար չի տևի՝ հաշվի առնելով ծանրաբեռնված խաղացանկը, որը ներառնում է ինչպես ներքին առաջնությունը, այնպես էլ Չեմպիոնների լիգան։

Հիշեցնենք, որ Սերիա Ա-ի 20-րդ տուրում «Ինտեր»-ը կհյուրընկալվի «Վենեցիա»-ին այսօր՝ հունվարի 12-ին, Երևանի ժամանակով 18։00-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031