Գեներալներ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել՝ շուրջ 4,5 մլրդ դրամի չափով։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Հայտնում է «Փաստինֆո»-ն:
Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը և Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը հյուրընկալվել են ամերիկացի հայտնի հաղորդավար, իրավաբան Հյու Հյուիթին (Hugh Hewitt) և խոսել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների մասին:
«Նիկոլ Փաշինյանը նույնպես Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխությունները իր Սահմանադրության մեջ», – Անթալիայում ընթացող Դիվանագիտական ֆորումի շրջանակում, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի առջև Սահմանադրությունը փոխելու պահանջ դրել է:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:
«Տավուշի մարզի վերին հատվածի մեր դիրքերը դեռ նույն տեղում են, բայց սպասում են ականազերծման աշխատանքների ավարտին, որ սկսեն հանձնելը։ Այս մասին «Փաստինֆո»- ին ասաց Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ մարզի բնակիչները վատ ակնկալիքներով, շունչները պահած, սպասում են, այսպես ասած, սահմանազտման աշխատանքներին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը հայտարարել էր, որ Օմանում սպասվող շփումները սոսկ հանդիպում են, ոչ թե լիարժեք բանակցություններ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկյան հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի առաջիկա հանդիպման ֆոնին հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար «Ռուսաստանը պետք է գործի»: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Կարծում եմ՝ Ռուբենն ու ես լավ քիմիա ունենք։ Մենք միմյանց հասկանում ենք և անում ենք հնարավոր ամեն ինչ՝ գործընթացը առաջ տանելու համար։
Ներեցեք իմ տոնայնության համար, բայց իմ ժողովրդին ներկայացնելն իմ պարտականությունն է. ես դրա համար եմ ընտրվել։ Եվ ահա, թե ինչ է ցանկանում իմ ժողովուրդը՝ արդար և հարատև խաղաղություն։ Ոչ թե միջազգային լրատվամիջոցներում վերնագրեր, ոչ թե միակողմանի զիջումներ, ոչ թե պարտադրված խաղաղություն, այլ արժանապատիվ ու ներդաշնակ ապրելու հնարավորություն։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի առկայության առնչությամբ։ Ընդ որում՝ ահազանգերը վերաբերում են ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական բռնությանը, ուսուցիչների կողմից երեխաների հետ հաղորդակցվելու հմտությունների բացակայությանը։
«Ոստիկանությունը դեռևս տեղեկատվություն չի տարածել այսօր Կապանի օդանավակայանի մոտ Աննա Հակոբյանի Լեքսուսների շարասյունն ուղեկցող պարեկային ծառայության մեքենայի վթարի և դրա հետևանքների մասին։
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ:
Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արման Ն․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Լուկաշին գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Մեծ Բրիտանիան մտադիր է 2025 թվականին 4,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի (5,8 միլիարդ դոլար) ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինային: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի 27-րդ նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության ակտիվ փուլում նորից տեղեկատվական դաշտ են նետվում փորձված հնարքներ՝ կրկին հանրության ուշադրությունը փորձելով շեղել Արցախում տեղի ունեցած հնարավոր կոռուպցիայով, թալանով, ամենաթողությամբ և այլ բացասական երևույթներով։
Ցավում ենք, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2023-2024թթ. կայացրել է մի շարք վճիռներ ընդդեմ Բուլղարիայի՝ անդրադառնալով սեփականության իրավունքների խախտումներին, որոնք հիմնված են եղել ապօրինի ձեռք բերված ակտիվների բռնագանձման վերաբերյալ 2005 և 2012թվականներին ընդունված օրենքների կիրառման վրա:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը վերադարձրել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» թատրոնի իրավահաջորդ ճանաչելու միջնորդությունը։ Այս մասին գրել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը:
Պատկերացրեք մի իրականություն, որտեղ ոչ մի հավելյալ վայրկյան չեք ծախսում երկրորդական հարցերի վրա. Ձեր աչքի առջև է այն ամենը, ինչ կարևոր է: Ամեն ինչ ունի Ձեզ առավելագույնս հարմարեցված դասավորություն: Դուք եք ընտրում՝ ինչ տեսնել և ինչ տեսքով:
Փակելով Արցախի թեման՝ շնորհիվ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների, Ադրբեջանն արդեն գրեթե բաց ձևով աջակցում է Կիպրոսի գրավված հատվածներում ստեղծված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» միջազգային ճանաչմանը։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը մեկնաբանել է այն հարցը, թե արդյո՞ք Թուրքիան Հայաստանին Սահմանադրության փոփոխության պահանջ է ներկայացրել։
Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում կբողոքարկի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին առնչվող Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը, «Ազատությանը» փոխանցեցին գլխավոր դատախազությունից։
2024 թվականին առևտուրն ԱՊՀ երկրների միջև աճել է շուրջ 4,5%-ով։ Մոտավորապես նույնքան էլ ավելացել է արդյունաբերական արտադրությունը։ Այս մասին Ալմաթիում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Երևան քաղաքում ապրիլի 11-15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
2025 թվականի գարնանը Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարության նախաձեռնած միգրացիոն օրենքների խստացումը նպատակ ունի վերահսկել անօրինական միգրացիան, սահմանափակել ընտանեկան վերամիավորումները և վերանայել դեպորտացիոն քաղաքականությունը։ Թեև այդ միջոցառումները ուղղված են առավելապես նոր ժամանող կամ անօրինական միգրանտներին, որոշ կետեր կարող են ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալ նաև Գերմանիայում ապրող թուրք համայնքի վրա։ 1. Ընտանեկան վերամիավորման սահմանափակումներ Շատ գերմանահպատակ […]
Մամուլում տեղ գտած լուրերի համաձայն՝ Թրամփի Մերձավոր Արևելք տուրի ծրագրում ներառվելու են Սաուդյան Արաբիան, Կատարը, ԱՄԷ-ն և Թուրքիան։
«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը կանցկացվի Թբիլիսիում դեկտեմբերի 13-ին։ Այս տեղեկությունը նշված է Վրաստանի մշակույթի նախարարության պետական գնումների գործակալության կայքում տեղադրված փաստաթղթերում։
Լոբին եփել։ Հորթ միսը խաշել, երկարավուն ու բարակ կտրատել: Նույն չափի երկարավուն կտրատել պղպեղներն ու վարունգը: Սոխը կտրատել, թեթևակի տապակել բուսայուղով:
Օտարականը նաեւ տառապած ու վշտակիր մարդն է։ Վշտակիր մարդը ընդունիլը, լոկ խօսքով անոր վշտակցիլը չէ, այլ օգնելն է անոր դուրս գալու վիշտի անդունդէն։ Տանջուած օտարականը ո՛չ դասախօսի պէտք ունի եւ ո՛չ ալ խրատողի։ Ան իր ձեռքէն բռնողի պէտք ունի։ Ան զինք ոտքի կանգնեցնողի պէտք ունի։ Օտար մարդը մի՛շտ վախի մէջ կ՚ըլլայ, մի՛շտ մտահոգ կ՚ըլլայ։ Օտար մարդը մի՛շտ անվստահութեան եւ անապահովութեան զգացումներով շրջապատուած կ՚ըլլայ։ Օտար մարդը ենթակայ է լքուելու, մոռցուելու եւ իրաւազրկուելու։