Դատախազությունը կբողոքարկի ֆինանսների նախարարին առնչվող քրեական վարույթ հարուցելու որոշումը

Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում կբողոքարկի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին առնչվող Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը, «Ազատությանը» փոխանցեցին գլխավոր դատախազությունից։

Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել էր նախաքննական մարմնին քրեական վարույթ նախաձեռնել և պարզել՝ արդյոք Փաշինյանի կաբինետի և «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Վահե Հովհաննիսյանը կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքներ է գործել։

Մի խումբ փաստաբաններ անցած տարեվերջին ֆինանսների նախարարի հայտարարագրերում ոչ միայն տարբեր տարիների սխալներ էին հայտնաբերել, այլ նաև պարզել, որ Փաշինյանի թիմակիցը մեկ միլիոն դոլար անտոկոս փոխառնություն է ստացել, գնել «Կարիտաս Իտալիանա» ընկերությունը: Հետագայում այս կազմակերպությունը վերանվանել է «Ջի կոդեր», իսկ Վահե Հովհաննիսյանն իր 100 տոկոս բաժնեմասը, ըստ փաստաբանների, վաճառել է մորեղբորը: Ընկերությունն օգտվել է նաև պետական օժանդակությունից՝ կառավարությունից ստանալով 1.8 մլրդ դրամի ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն:

Սա կասկածներ էր առաջացրել, որ նախարարը կոռուպցիոն գործարքների մեջ է: Փաստաբանները դիմել էին գլխավոր դատախազին, հետո հարցը հասել էր Հակակոռուպցիոն կոմիտե:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930