Չեմ բացառում, որ այն օրը, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը պաշտոնապես դիմի լուծարելու համար ԵԱՀԿ ՄԽ-ն, Ադրբեջանը ճանաչի «Հյուսիսային Կիպրոսի» անկախությունը. Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Փակելով Արցախի թեման՝ շնորհիվ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների, Ադրբեջանն արդեն գրեթե բաց ձևով աջակցում է Կիպրոսի գրավված հատվածներում ստեղծված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» միջազգային ճանաչմանը։

Վերջին շաբաթներին հենց այդ ուղղությամբ հետևողական աշխատանք կա։ Ահա Ի. Ալիևի օրերս արված հայտարարությունը.

«Կիպրոսի թուրքերն արժանի են սեփական պետություն ունենալուն: Մենք մեր եղբայրների հետ կլինենք մինչև վերջ՝ մինչև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչվի միջազգային հանրության կողմից որպես անկախ երկիր»:

Չեմ բացառում, որ այն օրը, երբ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը պաշտոնապես դիմի լուծարելու համար ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրանից որոշ ժամանակ անց Ադրբեջանը ճանաչի «Հյուսիսային Կիպրոսի» անկախությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930