Իսկ ո՞վ կլինի այս ապրիլի 23-ին Հանրապետության Հրապարակում։ Վերջին օրերի լրահոսն եմ նայում՝ հուսադրող ոչինչ չեմ տեսնում։ Նիկոլիզմի նույն շքերթն է։ Միայն «դմփ-դմփ-հու»-ն է պակասում։ Թե չէ մնացածը նույնն է…
Ապրիլի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա Բաբկեն Մ․-ն և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Արարատյան փողոցի 76 հասցեի մոտից գողացել են իրեն պատկանող ռուսական համարանիշներով «Գազել» մակնիշի ավտոքարշակը։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիան, Ադրբեջանը, Բուլղարիան և Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցում և առևտուր» ծրագրի շրջանակում։
Վերջին ամիսներին, իսկ Փարաքարի ու Գյումրու ավագանու ընտրությունների ֆիասկոյից հետո՝ առավել ևս, մի շարք «բարձրաստիճան» քպ-ականներ, իրար հերթ չտալով, խոսում են ՔՊ «բարձր վարկանիշի», հաջորդ ընտրություններում «անվերապահ հաղթելու», «ժողովրդի վստահությունը վայելելու» մասին: Զուգահեռ՝ փորձում են տպավորություն ստեղծել, թե այս կամ այն համայնքում պարտությունը նորմալ է՝ դա փորձելով «փաթեթավորել» ժողովրդավարության անվան տակ:
Ապրիլի 12-14-ը հանրապետության առանձին շրջաններում,15-16-ը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Վրաստան ներկրվող կաթի և կաթնամթերքի որակը կստուգվի սահմանին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սննդի ազգային գործակալության ղեկավար Զուրաբ Չեկուրաշվիլին։
Կտրտեք կանաչ սոխը, սխտորն ու կանաչին: Տրորեք այծի պանիրը, խառնեք սխտորի, սոխի ու կանաչիների հետ, աղ ու պղպեղ արեք:
Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Յհ․ 15.1)։ Քրիստոս կեանքով ու զօրութեամբ լեցուն յաւիտենական որթատունկ մըն է։ Եթէ մենք ճիւղերու նման միացած ըլլանք Քրիստոս-որթատունկին՝ մեր ներսիդին կը հոսի այն կեանքն ու զօրութիւնը, այն սէրն ու սրբութիւնը, այն հոգին ու ոգին, այն քաղցրութիւնն ու գեղեցկութիւնը որ ան ունի իր ներսիդին։ Ճիւղ մը իր մէջ կ՚ունենայ այն կեանքը որ որթատունկ մը ունի իր մէջ։ Սա կը նշանակէ որ մենք Քրիստոսի կեանքը ունինք մեր կեանքերուն մէջ, որովհետեւ որթատունկը Քրիստոս է, իսկ մենք՝ իր վրայ հաստատուած ճիւղերը (Յհ․ 15.5)։
Ղազախստանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով մարտին փոխադրել է 144 հազար տոննա նավթ, գրել է bpn.ge լրատվամիջոցը՝ վկայակոչելով KazTransOil տրանսպորտային ընկերությանը։
Action on Salt բժշկական համայնքի մասնագետները խորհուրդ են տալիս զարկերակային բարձր ճնշմամբ տառապող մարդկանց դադարեցնել չորացված միս ուտելը, գրում է Express- ը:
Այս իրավիճակը չի բխում, առավել ևս՝ այն կառուցապատողների շահերից, որոնք տարբեր պատճառներով դեռևս չեն հասցրել իրացնել իրենց կառուցած շենքերը։ Գների նվազումը նրանց հաշվարկներում ֆինանսական կորուստներ է առաջացնում։ Ու երբ դրան ավելանում են լրացուցիչ պարտավորությունները՝ հարկերի ու տուրքերի տեսքով, խնդիրներն ավելի են սրվում։
Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նոր ռեկորդ է սահմանել։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել, որում լեգենդար ըմբիշը Բրատիսլավայում ցուցադրում է ձեռքի սեղմման ուժը:
«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող որոշ երկրներում Վրաստանի դեսպաններն անգործության են մատնվել, քանի որ այդ երկրների հետ հարաբերություններն անհնարին են։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում անելով Դուշանբեում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը։
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրն է «Այլընտրանքային նախագծեր խմբի» հիմնադիր, հանրային գործիչ Վահե Հովհաննիսյանը։
Մինչ այդ ԵՄ տնտեսության վրա արդեն իսկ բացասական ազդեցություն են թողեր 2020թ․ համաճարակը, «կանաչ տնտեսություն» ստեղծելու նպատակով եվրոպական արդյունաբերության և գյուղատնտեսության վրա դրված սահմանափակումները, ինչպես նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ու էներգետիկ ռեսուրսներից «հրաժարումը»։
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է Եվրոպայի ռազմական ենթակառուցվածքներին՝ շեշտելով դրանց արդիականացման անհրաժեշտությունը:
Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Էմիլ Հուրեզեանուի հետ: Հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։
ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը ֆինանսավորման խնդրի պատճառով կկրճատի իր անձնակազմի մոտ 20 տոկոսը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին պատրաստվում է այցելել Մերձավոր Արևելքի երկրներ մասնավորապես՝ Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ):
Քաղաքացին մեզ չպետք է ընկալի որպես կոպեկ փախցնող. Փաշինյանի դասերը Կապանի էկոպարեկներին
Հիշեցնենք, որ օրերս ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Բաքվում պատանդառության մեջ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ շինծու դատավարությանը, Ադրբեջանի բանակի կողմից ՀՀ սահմանագծի հանդեպ պարբերաբար կատարվող ոտնձգություններին, այս վարչախմբի պարագլխի հրահանգին՝ որևէ կերպ չարձագանքելու դրանց, նաև՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիայի բռնկման հնարավորությանը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են «Honda Elysion» և «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը խլել է 3689 մարդու կյանք: Այս մասին հայտնում է China Daily–ն:
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի վերաբերյալ հրապարակում է արել:
Նախարար Ալփարսալան Բայրաքթարը հարցմանն ի պատասխան նշել է, որ նախորդ տարվա ընթացքում կոմունալ ծառայությունների դիմաց ունեցած պարտքերի պատճառով կասեցվել է 148.000 բաժանորդի էլեկտրաէներգիայի և 206.415 բաժանորդի բնական գազի ծառայությունները։
Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան ներկայում չի կարող Ուկրաինային Patriot զենիթահրթիռային նոր համալիրներ տրամադրել, քանի որ ինքն էլ մատակարարումների է սպասում: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա հայտնել է Բրյուսելում՝ Ուկրաինային զենքի մատակարարման հարցով կոնտակտային խմբի նիստից հետո, որն առաջին անգամ էր անցկացվում Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախագահությամբ:
Սերժ Սարգսյանի օրոք համենայն դեպս մեր ազգային արժանապատվությունն այս աստիճանի ոտնահարված չէր։ Ես շատ ծանր եմ տանում, որ ամբողջ աշխարհի առաջ հայ ժողովրդին այսպես ստորացնում են: Էն ժամանակ էս զգացումը չկար, ու իմ կարծիքով՝ դա շատ կարևոր է: Ամեն դեպքում բարոյական կողմը չի կարելի անտեսել: