Բաժիններ՝

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2115»-ը. վերջինը հայտնվել է դաշտում

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են «Honda Elysion» և «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները վիրավորներին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930