Վրաստան ներկրվող կաթի և կաթնամթերքի որակը կստուգվի սահմանին

Վրաստան ներկրվող կաթի և կաթնամթերքի որակը կստուգվի սահմանին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սննդի ազգային գործակալության ղեկավար Զուրաբ Չեկուրաշվիլին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Ներմուծվող կաթի և կաթնամթերքի 100 տոկոսը ստուգվելու է սահմանին՝ առավելագույն պաշտպանվածություն ապահովելու համար», — ասել է նա։

Ստուգումները կվստահվեն Եկամուտների ծառայության աշխատակիցներին: Նմուշներ կվերցնեն, լաբորատոր հետազոտություններ կանցկացնեն։

Չեկուրաշվիլիի խոսքով՝ ստուգումների ինտենսիվությունը կկրճատվի, եթե մասնագետները խախտումներ չարձանագրեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930