Viva ընկերությունն ահազանգում է խարդախության նոր եղանակի մասին ու բաժանորդներին հորդորում զգուշանալ թվային խարդախության այդ եղանակից:
Թուրքական ընդդիմադիր մեդիան ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ կոմիտեի այցերի մեջ չի ներառվել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պահման վայրը:
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի գրասենյակը։
Հիմա, երբ Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ է, կարելի է արդեն առանց «վնաս տալու» արձանագրել, որ Փաշինյանի իշխանությունը վայելում է այն աստիճան ատելություն, որ մարդիկ նախընտրում են գնալ ու քվեարկել տարատեսակ քրեական պատմությունների մեջ հայտնված կերպարների, որոնց դեմ էլ, մեծ հաշվով, մարդիկ դուրս եկան 2018-ի ֆարսին, բայց չընտրել ՔՊ-ին։
Ուղղակի համաշխարհային տրենդը վերջին ժամանակներում ուրիշ էր՝ շոումենները դառնում էին քաղաքական գործիչ: Էս մեկը քաղաքական գործչից դառավ մայմուն: էվոլյու՜ցիա:
Պաշտոնական Թեհրանը պնդում է՝ Իրանի ուրանի հարստացումը որպես իր միջուկային ծրագրի մաս «քննարկման ենթակա չէ»։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ արձագանքելով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ ուրանի հարստացումը դադարեցնելու Թեհրանին ուղղված կոչին։
«UPlay-ն ավելին է, քան պարզապես հեռուստատեսային հարթակ՝ այն ժամանցի նոր չափանիշ է։ Մենք համատեղել ենք առաջադեմ տեխնոլոգիաներն օգտատերակենտրոն դիզայնի հետ՝ ստեղծելով բոլոր էկրանների համար մեկ ընդհանուր փորձառություն, որը մեր հաճախորդներին մատուցում է լավագույնը հեռուստատեսության և մեդիայի ոլորտում։ Մենք շատ ոգևորված ենք այս պրոդուկտով՝ այն հերթական կարևոր քայլն է թվային փոխակերպման մեր ճանապարհին։ Վստահ ենք, բաժանորդներն այն շատ բարձր կգնահատեն», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Փարաքար խոշորացված համայնքում այսօր՝ ապրիլի 16-ին, նորընտիր ավագանու անդրանիկ նիստում «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով դարձավ համայնքի ղեկավար:
ՔՊ-ն Գյումրիում արեց ճիշտ այն, ինչի համար մեզ Երևանում քննադատում էր․ բոյկոտեցին ավագանու առաջին նիստը, չմասնակցեցին քաղաքապետի ընտրությանը, կոչ արեցին արտահերթ ընտրություններ անցկացնել։
Միացյալ Նահանգները Ուկրաինայի հետ տնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում, կարծես, մեղմացրել Է Կիևին ուղղված պահանջները՝ վճարելու պատերազմի ժամանակ ստացած օգնությունը. այս մասին հայտնել Է Bloomberg News-ը՝ վկայակոչելով այդ հարցին ծանոթ աղբյուրներին:
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է aa.com.tr կայքը:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ծառայողական ավտոմեքենաներից օգտվելո՞ւ է։
Ավագանուն մաղթում եմ խոհեմություն և կամք` մեծ ու փոքր խնդիրները համերաշխությամբ լուծելու ճանապարհին։
Գյումրին ունի նոր քաղաքապետ և ավագանի: Սիրելու ու արարելու քաղաքից փոփոխությունների քամին ուղարկում ենք Երևան:
«Ռուբեն Վարդանյանը հենց նախաձեռնության սկզբում ասաց, որ բոլորով միասին պետք է կառուցել եկեղեցին, որպեսզի այն չկապվի ինչ-որ մեկի անվան հետ, այլ լինի բոլորի աղոթատունը: Ստեղծված կայքի միջոցով մարդիկ, այդ թվում՝ աշխարհի տարբեր անկյուններից, կարող են իրենց քարը գնել և իրենց ներդրումն ունենալ եկեղեցու շինարարության մեջ»,-ասել է ծրագրի ղեկավար Արթուր Ամիրխանյանը:
Եվրոպական ութ երկիր միացել է Բելառուսի դեմ Եվրամիության պատժամիջոցներին. խոսքը ԵՄ խորհրդի 2025 թ. մարտի 27-ի որոշմամբ մտցված սահմանափակող միջոցների մասին է։ Այս մասին հաղորդել է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Պարեկային ծառայություն ընդունվելու համար սահմանված տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Այս մասին ԱԺ–ում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկեսի մաս չի կազմի, չի առաջադրի թեկնածու և չի մասնակցի քվեարկությանը: Այս մասին իր էջում գրել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Քնարիկ Հարությունյանը:
Այս ամբողջ շաբաթը Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերն են։ Այսօր ավագ չորեքշաբթի է։Դարեր առաջ այս օրը Հուդան մատնեց մեր Տիրոջը, անհուսությունից ինքնասպանություն գործեց՝ այդպես էլ չըմբռնելով մարդեղության խորհուրդը և դառնալով պատմության մեջ մատնության, դավաճանության ամենամեծ խորհրդանիշը։
Պակիստանի հարավ-արևմուտքում առնվազն երեք ոստիկան է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել ոստիկանական ավտոբուսի դեմ ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառման հետևանքով։ Այս մասին հաղորդել է Dawn պարբերականը։
Միացյալ Նահանգները չեղարկել է Հայաստանում «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի ֆինանսավորումը։ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը, որ ղեկավարում է միլիարդատեր Իլոն Մասկը, հայտարարել է, որ չեղարկվում են ընդհանուր առմամբ 215 միլիոն դոլար արժողությամբ 139 դրամաշնորհներ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը հայտնել է, որ նախագահի հրամանով 12 ալժիրցի պաշտոնյաներ վտարվել են երկրից՝ ի պատասխան Ալժիրի կողմից Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության 12 պաշտոնյաների արտաքսման: Այս մասին հայտնում է Le Monde պարբերականը։
Ոսկու գինը հասել է նոր պատմական ռեկորդի՝ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 3300 դոլար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լեռներում զգալի ձյուն կուտակվեց, ցրտահարություններ չեղան, վաղվանից էլ օրերը կտաքանան։ Արտակարգ լավ վերջաբան»։
Կոնվերս Բանկը հայտարարում է «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի («ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՓԲԸ) պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին:
Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է:
Ապրիլի 16-ին շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ի գիշերը, 20-ի ցերեկն` առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արցախցիները շարունակելու են իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարը։ Նման հայտարարություն է տարածել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը․ «Քանի որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ապրիլի 4-ի հայտարարությամբ խոստացել էր ապրիլի 15-ին հայտարարել հաջորդ գործողությունների (այդ թվում՝ նոր հանրահավաքի օրը), և այս ընթացքում տեղի են ունեցել ինստիտուցիոնալ համախմբման գործընթացներ և ՀՀ կառավարության հետ բանակցություններ, այժմ տեղեկացնում ենք ձեզ […]
Հաստատվել է Հարի Փոթերի մասին HBO ընկերության նոր սերիալի չափահաս դերասանների հիմնական կազմը: Այս մասին հայտնում է Hollywood Repoter պարբերականը: