8 երկիր միացել է Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Եվրոպական ութ երկիր միացել է Բելառուսի դեմ Եվրամիության պատժամիջոցներին. խոսքը ԵՄ խորհրդի 2025 թ. մարտի 27-ի որոշմամբ մտցված սահմանափակող միջոցների մասին է։ Այս մասին հաղորդել է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը:

«Խորհուրդը որոշել է, որ 25 ֆիզիկական և յոթ իրավաբանական անձինք պետք է ներառվեն այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց, կազմակերպությունների ու մարմինների ցուցակում, որոնք ենթակա են սահմանափակող միջոցների», – պարզաբանել են ԵՄ խորհրդում։

«Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան և Ուկրաինան միանում են Խորհրդի այս որոշմանը։ Նրանք կապահովեն, որ իրենց ազգային քաղաքականությունները համապատասխանեն Խորհրդի որոշմանը։ Եվրամիությունը ի գիտություն է ընդունում այս պարտավորությունը և ողջունում այն», – ասվում է հայտարարության մեջ:

Մարտի 27-ին ԵՄ-ն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով 25 ֆիզիկական և յոթ իրավաբանական անձ, որոնք ներկայացնում են, այդ թվում՝ միկրոէլեկտրոնիկայի և ռազմարդյունաբերության ոլորտները։

Տեսանյութեր

Լրահոս