Եվրոպական կառույցի ներկայացուցիչներն Օջալանի կալանավայր չեն գնացել

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ այդ ընթացքում այցեր են կազմակերպվել տարբեր բանտեր, ինչպես նաև ձերբակալվածների պահման կենտրոններ:

Թուրքական ընդդիմադիր մեդիան ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ կոմիտեի այցերի մեջ չի ներառվել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պահման վայրը:

Ընդգծվել է նաև կոմիտեի տարածած հայտարարությունը, որի համաձայն՝ նրանք Թուրքիայում էին՝ մարտի 19-ից ընթացող ցույցերի շրջանակում ձերբակալված անձանց նկատմամբ վերաբերմունքն ու նրանց առողջական վիճակը գնահատելու համար:

Հիշեցնենք, որ «CPT»-ն Օջալանի կալանավայրում վերջին անգամ եղել էր 2022-ին, սակայն այդ մասին պատրաստված զեկույցը չի հանրայնացվել:

Տեսանյութեր

Լրահոս