Բաժիններ՝

HBO-ն հաստատել է Հարի Փոթերի մասին սերիալի հիմնական չափահաս դերասանական կազմը

Հաստատվել է Հարի Փոթերի մասին HBO ընկերության նոր սերիալի չափահաս դերասանների հիմնական կազմը: Այս մասին հայտնում է Hollywood Repoter պարբերականը:

«HBO -ն վերջապես հայտարարել է Հարի Փոթերի մասին իր սերիալի չափահաս դերասանական կազմի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հոգվարթսի տնօրեն Ալբուս Դամբլդորին կմարմնավորի «Էմմի» մրցանակի դափնեկիր Ջոն Լիթգոուն: Բրիտանացի դերասան Պաապա Էսիեդուն մարմնավորելու է Սևերուս Սնեյփին, իսկ Նիք Ֆրոստը ՝ անտառապահ Հագրիդին: Բացի այդ, հայտնի է դարձել, որ պրոֆեսոր Միներվա Մաքգոնագալի դերը կկատարի «Օսկարի» հավակնորդ Ջանեթ Մաքտիրը: Լյուկ Թալլոնը կմարմնավորի պրոֆեսոր Քվիրինուս Քվիրելին, իսկ Փոլ Ուայթհաուսը կմարմնավորի խնամակալ Արգուս Ֆիլչի դերը:

Հրատարակությունը նշում է, որ սերիալի մանկական դերասանական կազմից դեռ ոչ մի դերասան չի ընտրվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս