Գունավոր պղպեղները, միսը կտրատել, ընկույզը մանրացնել և լցնել մեծ տարայի մեջ։ Այնուհետև ավելացնել ճզմած սխտորը, համեմը, խմելին-սունելին, աղ անել, ավելացնել կիտրոնի հյութն ու ձեթը, ապա մարինացված սոխը ու լավ խառնել։
Երկինք, լեռներ, արև, ծով, աղ, ջուր, հաց, գինի, ձեթ, ոսկի, անապատ. Աստծո կողմից արարված այս օրինակներով բազմաթիվ մեջբերումների կարող ենք հանդիպել Սբ. Գրքում՝ մարդ-Աստված հարաբերության և հոգևոր աշխարհի մասին պատմող:
Սննդաբանները խորհուրդ են տվել, թե որ սնունդն է նպաստում դեպրեսիայի վերացմանը: Նրանց խորհուրդները հրապարակել է Daily Mail-ը:
Շվեյցարիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը աջակցել է Բեռնի մասնակցությանը Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվները որպես փոխհատուցում տրամադրելու միջազգային մեխանիզմին։ Այդ մասին ասված է խորհրդարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը, որը կազմում է 215 միլիոն դոլար։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) X սոցիալական ցանցում։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Այսօր կայացել է Արցախի Ազգային ժողովի նիստ, ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, համաձայն որի ապահովվում է պետական ինստիտուտների շարունակականությունը։ Այս մասին News.am–ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նիկոլ Փաշինյան, լավ հիշիր 2018թ., դու ում վրա հենված եկար իշխանության: Ամբողջ աշխարհը որ ծնկած էր գլոբալիստների դիկտատուրայի տակ, դու առաջին удар-ը կերար այս քաղաքից: Երբ իշխանությունը բռնազավթելուց հետո գլոբալիստական ծրագրով փորձում էիր եկեղեցին գրավել ու Վեհափառին «վռնդեք», դուք удар-ը կերաք ձեր մռթին: Նենց որ, Նիկոլ Փաշինյան, լա՛վ հիշիր՝ վերջդ էլ է գալու էս քաղաքից, Էջմիածնից ու էջմիածինցիներից:
Իսկ արդեն երեկվանից (հատկապես ՀՀԿ խորհրդի նիստից ու հնչեցված ուղերձներից հետո), իշխանական քարոզիչների փայլատակող մտքներով անցավ, որ պետք է մարտավարություն փոխել, ցույց տալ, թե Հանրապետականը մասնակցություն չունի որևէ քաղաքական պրոցեսներում, էդ թվում ՏԻՄ մակարդակով և այլն։
Ապրիլի 11-ին Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին դիմած 39-ամյա տղամարդը հայտնել է, որ Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող շենքի իրեն պատկանող նկուղի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել և գողացել են երկու հեծանիվ՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի նյութական վնաս:
Տարածաշրջանային դերակատարները չպետք է փորձարկեն Թուրքիայի համբերությունը Սիրիայում, Անկարան թույլ չի տա, որ Սիրիան մասնատվի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում տարածաշրջանային զարգացումներից բացի քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելայի հետ:
Այսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում մերժել է պաղեստինյան պետության ստեղծման գաղափարը՝ այն անվանելով ապագա իրանական ահաբեկչության հարթակ։
Եղանակային գործոններով պայմանավորված՝ ապրիլի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։
Վրաստանում հայտարարվել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի՝ ավելի քան 2,3 միլիոն դոլար արժողությամբ վերակառուցման մրցույթ, հայտնել է BMG-ն։
Սերժ Սարգսյանի նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրած դիտարկումներն իրենց արձագանքը չուշացրին։ Վաղ առավոտից սկսվեց «հակադարձումների շտապերթը»՝ մեկը մյուսին հերթ չտալով։ Պետք չէ շնչակտուր վերաբերվել այդ ամենին։ Թուլացեք։
Այս կոնյակը ես նվիրելու եմ Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում ապրող այն հայերին, որոնք մեր երկրի և ժողովրդի համար նշանակալից քայլեր են անում, բարձր են պահում հայի պատիվը։
Լիբանանի «Հեզբոլլահ» միավորման մարտիկները կարող են ինտեգրվել լիբանանյան զինված ուժերին, բայց ոչ որպես առանձին միավոր։ Այս մասին ասել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը։
Արևմտյան հատուկ ծառայություններն ակտիվորեն օգտագործում են Ուկրաինայի հակամարտությունը Միութենական պետության սահմաններում իրավիճակը ապակայունացնելու համար։ Այս հարցը դարձել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինի և Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) նախագահ Իվան Տերտելի բանակցությունների առանցքային հարցերից մեկը, հայտնում է ԱՀԾ մամուլի բյուրոն։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի բացառում, որ ֆուտբոլային մրցաշրջանի վերջում կարող է ավարտել կարիերան: Նա այդ մասին ասել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք «Ինտեր»-«Բավարիա» պատասխան հանդիպումից առաջ կայացած ասուլիսի ժամանակ։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին:
ՆԳՆ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1946 թվականին ծնված Սաթիկ Հակոբյանը։
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի դեմ բացված դատական գործով հաղթող է ճանաչվել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այցելել է Օդեսա, որտեղ խոստացել է շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այդ մասին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հայտնել է սոցցանցի X հարթակում։
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, դերասան Ռաֆայել Գևորգի Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ժամը 13:00-16:00-ը, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, վերջին հրաժեշտը` ապրիլի 18-ին՝ ժամը 13:00-14:00-ը, Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ ք. Երևան, Ռ. Մելիքյան 2/10): Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։